info@bidfortrip.com (+374) 96 16-60-60

BB Balcony հյուրատուն

Ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փող. 3/10

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Նորաբաց B&B Balcony hյուրատունը գտնվում է Վանաձորի գեղատեսիլ բնության գրկում` Փամբակի լեռնաշղթայի հենց ստորոտում և կիպ հպվում է խիտ անտառին։ Հյուրատունը եռահարկ է, ունի հանգստի համար հարմարավետ երկու, երեք, չորս և հինգտեղանոց առանձին ննջասենյակներ:

Բոլոր սենյակները կահավորված են անհրաժեշտ բոլոր պարագաներով, մաքուր են, ընդարձակ, ննջասենյակներից դուրս բացվում են պատշգամբներ՝ բալկոններ, որտեղից էլ առաջացել է հյուրատան անվանումը: Հյուրատունն ունի խոհանոց, ճաշասենյակ: Մեզ մոտ գիշերողը ստանում է ընտանեկան միջավայրի ընդունելություն, ստանում է ապահով ու հանգիստ՝ ոչ մի կերպ ոչ մի բանով չխոչընդոտվող գիշերակաց։ Սենյակները փակվում են բանալիներով:

Բոլոր սենյակները կահավորված են անհրաժեշտ բոլոր պարագաներով, մաքուր են, ընդարձակ, ննջասենյակներից դուրս բացվում են պատշգամբներ՝ բալկոններ, որտեղից էլ առաջացել է հյուրատան անվանումը: Հյուրատունն ունի խոհանոց, ճաշասենյակ: Մեզ մոտ գիշերողը ստանում է ընտանեկան միջավայրի ընդունելություն, ստանում է ապահով ու հանգիստ՝ ոչ մի կերպ ոչ մի բանով չխոչընդոտվող գիշերակաց։

Հյուրերն ըստ ցանկության ապահովում են 3-անգամյա սննդով (գյուղական, կոնտինենտալ կամ շվեդական՝ ըստ հյուրերի նախասիրությունների), խոհանոցում մշտապես կա սուրճի և թեյի տեսականի: Զբոսաշրջիկը հնարավորություն ունի ճաշ և ընթրիք կազմակերպվելու՝ հայկական, հայկական գյուղական ավանդական, վրացական, ֆրանսիական, արաբական, արևելյան խոհանոցների ուտելիքներ՝ ըստ ցանկության: Հյուրատան բակում տեղավորվում է 4-5 ավտոմեքենա, մեծերի և փոքրերի համար առկա է 2 փչովի լողավազաններ: Հյուրատունն ունի մեծ այգի, բակն ունի գազոններ, նստարաններ, խորովածի համար հատկացված տարածք, բակում հանգստի համար նախատեսված բաց տաղավարներ: Կարող են կազմակերպել ընտանեկան միջավայր հիշեցնող ընկերական, բարեկամական հանդիպումներ, կազմակերպել միջոցառումներ:

Մեր հյուրերին սպասվում են՝

  • գեղեցիկ էքսկուրսիաներ դեպի Վանաձորի անտառներ, քաղաքի տեսարժան վայրեր՝ պատկերասրահներ, թանգարաններ, այգիներ
  • Դիլիջան, Պարզ լիճ, Հաղարծին
  • Սանահին, Հաղպատ Դսեղ, ,Օձուն, Քոբայր
  • Իջևան, Լաստիվեր, Ստեփանավան, Դենդրոպարկ, և այլ անմոռանալի վայրեր

Որպես բոնուս՝ մեզ մոտ հյուրընկալվող և 7 (յոթ) օր անընդմեջ մնացող զբոսաշրջկների համար կկազմակերպվի անվճար արշավ դեպի Վանաձորի Բոլոր քար կոչվող տարածք, քաղաքի պատկերասրահ, երկրագիտական թանգարան (իրենց ընտրությամբ), նաև դեպի մոտակա սարում տեղակայված ֆերմա` պանրի, սերուցքի և այլնի պատրաստման գործընթացներին մասնակցելու համար:

Հյուրատանը կազմակերպվում են բազմապիսի, տարաբնույթ միջոցառումներ`

  • Երեխաների համար՝ տիկնիկային թատրոնում ներկայացումների դիտումներ, ըստ նախասիրությունների՝ նաև այլ ուսուցողական դասեր:
  • Կազմակերպվում են վարպետաց դասեր (մաստեր-կլասս), ինչպես ճաշատեսակների, այնպես էլ տարբեր տեսակի պանիրների պատրաստման, ձեռագործության, կավագործության: Մեր հյուրատան այցելուների համար կազմակերպվող բոլոր վարպետաց դասերն անց են կացնում պրոֆեսիոնալ, հմուտ խոհարարների, վարպետների կողմից:
  • Այցելություն Լոռու և Տավուշի մարզերում գտնվող հուշարձան-համալիրներ, վանքեր, կոթողներ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտ համարվող Մաթոսավանք, Ջուխտ ախպուր:
  • Ձմռան ամիսներին՝ մասնակցություն <<Լոռվա ձմեռ>> միջոցառմանը:
  • Արշավ դեպի մոտակա սար՝ ձիարշավելու, ֆերմաներ
  • Որպես զբաղմունք առաջարկում ենք ձիավարություն, ձկնորսություն, որսորդություն:
  • Հյուրատանը գտնվող ընտանիքների համար կազմակերպվում է ընտանեկան մրցույթներ՝ թե՛ սպորտային, թե՛ մարզական, թե՛ գրական-գեղարվեստական բովանդակություններով:

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Հասանելի սենյակներ

{{Math.round(100 - ((i*room.discount)*100)/(i*room.price))}}%

{{room.title}}

  • close
  • close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
{{type.price_html}}
{{total_rooms}}
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
{{total_price_html}}
{{paid_adults_bed}}
{{paid_children_bed}}
Ընդհանուր արժեքը: {{total_price_html}}
Վճարել հիմա {{pay_now_price_html}}
Ձեր ընտրած ամսաթվերով սենյակներն արդեն զբաղված են: Խնդրում ենք ընտրել այլ ամսաթվեր կամ փոփոխել որոնման չափորոշիչները:

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Հիգիենայի պարագաներ
Բացօթյա տաղավար
Մանկական լողավազան

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց
Ընտանեկան

Ինչ է ներառված

Նախաճաշ
Սուրճ և թեյ

Ինչն է արգելված

Կենդանիների մուտքը սենյակներ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն
B&B

Կանոններ

Մուտք
14:00
Ելք
12:00

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Երեխաների վերաբերյալ

Մինչև 3 տարեկան երեխաների գիշերակացն անվճար է, 3-5 տարեկան երեխաների համար գինը զեղչվում է` 1 երեխայի գիշերակացը  3000 (երեք հազար) ՀՀ դրամ է, 5-7 տարեկան երկու երեխաների դեպքում կվճարվի 1 անձի գիշերակացի գնի չափով` երկու երեխան` 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Ք. Վանաձոր, Զորավար Անդրանիկի փող. 3/10

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

B&B balcony Վավերացված է

Գործընկեր Jan 2021-ից

Նամակագրություն

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Հեռուստացույց
Ինտերնետ – Wifi
Խորովածի պարագաներ
Խոհանոցի առկայություն
Այգի
Հիգիենայի պարագաներ
Բացօթյա տաղավար
Մանկական լողավազան

Տեսակը

Երկտեղանոց
Երեքտեղանոց
Ընտանեկան

Ինչ է ներառված

Նախաճաշ
Սուրճ և թեյ

Ինչն է արգելված

Կենդանիների մուտքը սենյակներ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն
B&B
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}