9 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Գտնվելով Հայաստանում՝ դուք պարզապես չեք կարող բաց թողնել ամենահայտնի վայրերից մեկը՝ կապուտաչյա Սևանա լիճը այցելելու հնարավորությունը: Մայրաքաղաք Երևանից ավտոմեքենայով ընդամենը 1 ժամ հեռավորության վրա գտնվում է Սևանա լիճը՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա՝ շրջապատված մեծ լեռնաշղթայով: Շրջագայությունը սկսվում է Սևանա թերակղզի տանող աստիճաններից՝ հաճելի առավոտյան մարզանք, որի արդյունքում ձեզ սպասվում է լճի չնաշխարհիկ տեսարանը բարձունքից: Դուք նաև կայցելեք Սևանավանք, որը 9-րդ դարում կառուցվել է իշխանուհի Մարիամի կողմից՝ իր վաղամեռիկ ամուսնու հիշատակին։ Սևանավանքում է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ խաչքարերից մեկը՝ «Ամենափրկիչ»-ը: Սա Հիսուսի մասին պատմող 13 հազվագյուտ խաչքարերից մեկն է:
Շարունակելով տուրը, կուղևորվեք դեպի հյուսիս, որտեղ ձեզ սպասում է Հայաստանի չքնաղ բնությունը: Կայցելեք «Հայկական Շվեցարիա» կոչվող Դիլիջան քաղքաը, որտեղ այցի կգնանք Դիլիյանի Երկրագիտական թանգարան և պատկերասրահ, ապա կհասնեք Հաղարծին եկեղեցին, որը կտեղափոխի ձեզ 10-14-րդ դար: Հաղարծին թարգմանաբար նշանակում է արծիվների խաղ: Եկեղեցին և շրջապատող բնությունը միասին կազմում են մի ապշեցուցիչ տեսարան, որը կարծես արվեստի մի չքնաղ գործ լինի: Սա Հայաստանի այն հեքիաթային վայրերից է, որտեղ լիովին կտրվում ես իրականությունից: Հաղարծնի սեղանատունը համարվում է ամենամեծը հայկական եկեղեցու ճարտարապետության մեջ՝ իր ժամանակի բացարձակ նորարարություն: Եթե ձեզ հետաքրքրում, թե ինչու, ապա ավելի լավ է մեկ անգամ տեսնել քան բազմաթիվ անգամ լսել:
Ավանդական ճաշից և թեթև հանգստից հետո կայցելեք Հայատանի փոքր լճերից ամենագեղեցիկը – Պարզ լիճը։ Լճի ճանապարհին կկանգնեք ազնվական ցեղի եղջերուների ֆերմայում։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հաստատման նամակի անմիջապես ստացում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի մոտ, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչեր երեխաների համար
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ավանդական ճաշ
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Տուրը մեկնարկում է Ա․ Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:
Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 24 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 5-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: