14 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Համտեսեք ամենահին գինին և ուղևորվեք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով:
Այս շրջագայությունը թեև ամենաերկարն է, բայց նաև ամենապահանջվածներից մեկը, որի ժամանակ դուք կբացահայտեք Հայաստանի հարավը: Երևանից ընդամենը 2 ժամ ավտոմեքենայով, և դուք կհասնեք Արենի, որը հայտնի է իր գինեգործությամբ և կրում է աշխարհի ամենահին խաղողի տեսակի անունը։ Եթե դուք գինու սիրահար եք, ապա բաց մի թողեք այս հիանալի հնարավորությունը այցելելու Արենի գյուղը և այնտեղի խաղողի այգիները։
Հաջորդիվ այցելելու եք Քարահունջ՝ հայկական Սթոունհենջը, որն ավելի քան 2500 տարի մեծ է, քան աշխարհահռչակ Սթոունհենջը: Սա մեր մոլորակի ամենաառեղծվածային վայրերից մեկն է, որը դեռ պետք է ուսումնասիրվի:
Ձեր հաջորդ կանգառը կլինի բազմաթիվ խաղողի այգիներից մեկը, որտեղ դուք կհամտեսեք հենց այդ խաղողից պատրաստված գինին։ Եվս 2 ժամ երթևեկելուց հետո դուք կհասնենք աշխարհի ամենաերկար ճոպանուղի (մոտ 6 կմ), որը 2010 թ.-ին գրանցվել է Գինեսի գրքում: Տաթևի թևերը ձեզ կտանեն դեպի 9-րդ դարի Տաթևի վանք, որը ժամանակին եղել է Հայաստանի կրթական և հոգևոր կենտրոնը: Այն կառուցվել է Որոտան գետի աջափնյա եզրին՝ շրջապատված բարձր լեռներով և խիտ անտառներով: Ճոպանուղիով ուղևորվելու ընթացքում միասին կվայելենք Հայաստանում (եթե ոչ աշխարհում) ամենագեղեցիկ տեսարաններից մեկը, ինչպես նաև կտեսնեք Հարսնաձորի դիտակետը և Սատանի Կամուրջը՝ գետի վրայով անցնող բնական կամուրջ՝ ձևավորված սառած լավային զանգվածներից։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հաստատման նամակի անմիջապես ստացում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի մոտ, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչեր երեխաների համար
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Ճոպանուղու երկկողմանի տոմս
Գինու համտես
Տուրը մեկնարկում է Ա․ Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:
Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: