12 Ժամ
Խմբային էքսկուրսիաներ
19 անձ
Երևան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Այս շրջագայության ընթացքում դուք կուղևորվեք հյուսիս-արևելք՝ Հայաստանի ամենականաչ շրջաններից մեկը` Լոռու մարզ։ Վանքերը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտների ցանկում: Հաղպատի և Սանահինի վանքերը սերտորեն կապված են իրար հետ և տեղակայված են միմյանցից 20 րոպե հեռավորության վրա: Ըստ ավանդության՝երկու վանքերը կառուցվել են մասոններ հոր և որդու կողմից։ Սանահինը կառուցվել է հոր կողմից և բառացիորեն նշանակում է «սա ավելի հին է, քան մյուսը», իսկ Հաղպատը նշանակում է «ախպատ»: Երկու համալիրների գլխավոր եկեղեցիները կառուցվել են Խոսրովանուշ թագուհու հրամանով՝ իր որդիներ Սմբատի և Կյուրիկեի (Գուրգենի) արևշատության համար։ Թագավոր-եղբայրների կտիտորական բարձրաքանդակը կարելի է տեսնել եկեղեցու արևելյան ճակատի տակ։ Հաղպատ համալիրի գլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին կառուցվել է 976 թ.-ին, իսկ Սանահինի եկեղեցին՝ 30 տարի ավելի շուտ։
Կայցելեք նաև Միկոյան եղբայրների տուն-թանգարան, որն հիմնադրվել է 1971 թվականին՝ հավերժացնելու Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած անգնահատելի ծառայությունները։
Հետադարձին հնարավորություն կունենաք այցելելու 13-րդ դարում կառուցված սբ․ Գևորգ եկեղեցի։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ
Հաստատման նամակի անմիջապես ստացում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Մուտքի տոմսը հեռախոսում
ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐ
Ռուսերեն, Անգլերեն
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ
Ա. Թամանյանի արձանի մոտ, Կասկադ համալիր
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
Զեղչեր երեխաների համար
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ԱԿՆԹԱՐԹԱՅԻՆ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից անմիջապես հետո Դուք կստանաք այն հաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ավանդական ճաշ
Զբոսավարի ծառայություն (անգլերեն, ռուսերեն)
Wi-Fi տրանսպորտում
Մուտքի տոմսեր
Շշալցված ջուր
Քաղցրավենիք
Խորովածի պատրաստման վարպետաց դաս
Տուրը մեկնարկում է Ա․ Թամանյանի արձանի մոտից («Կասկադ» համալիրի հարևանությամբ)։ Խնդրում ենք մոտենալ տուրի մեկնարկից 20 րոպե շուտ:
Մենք ԱՆՎՃԱՐ կազմակերպում ենք դիմավորում քաղաքի կենտրոնում գտնվող Ձեր հյուրանոցում ըստ հարցման:
Տուրի տևողությունը կարող է տատանվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ չնախատեսված հանգամանքներից:
Տուրը կարող է փոփոխվել կամ չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ: Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: