info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Gegharkunik region, RA

Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է՝ մոտ 280000 բնակչությամբ և 5348 քառ․ կմ տարածքով։ Գեղարքունիքի մարզի 1/4 մասը զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:

Gegharkunik region, RA

Unmissable sights and activities

10%
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Սևանա լիճ, Սևանավանք
Gegharkunik region, RA
0 Review
5H
from
25.000դ 22.500դ

View More

The Maps

Trip Ideas

FEATURED ARTICLE

Մարզի առանձնահատկությունները

Գեղարքունիքի մարզում, ինչպես ամբողջ հանրապետությունում, Դուք կարող եք գտնել բազում պատմամշակութային օջախներ և եկեղեցիներ։ Բայց այս, մարզում Դուք անպայման պետք է համտեսեք ամբողջ աշխարհում հայտնի Սևանի ձուկը՝ իշխանը։ Լճի ափամերձ հատվածում գործում են բազմաթիվ ռեստորաններ, որտեղ կարող եք փորձել ձուկը՝ խորոված, տապակած և շոգեխաշած վիճակում։ Իսկ մարզկենտրոն Գավառում իր անկրկնելի համով Ձեզ կհիացնի հայկական ավանդական քյուֆթան։

FEATURED ARTICLE

Մարզկենտրոն

Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով:

FEATURED ARTICLE

Սևանա լիճ

Բարձրադիր Սևանա լիճը Հայաստանի ‹‹Մարգարիտն›› է: Այն գտնվում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում՝ ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա: Հայաստանի մայրաքաղաքից՝ Երևանից 63 կիլոմետր հեռավորության վրա գտնվող լիճը Կովկասի ամենամեծ լիճն է: Սևանա լիճը բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, իսկ լեռներից արդեն բացվում է լճի հիանալի համայնապատկերը: Սևանա լճի ջուրը քաղցրահամ է և մաքուր, իսկ լեռնային օդը բարերար ազդեցություն ունի առողջության վրա:

FEATURED ARTICLE

Նորատուս

Սևանա լճի ափի երկայնքով ճանապարհը կշարունակվի դեպի Նորատուս գյուղը, որտեղ գտնվում է հայկական խաչքարերի ամենամեծ հավաքածուն։ Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Բացի գերեզմանատնից, գյուղում և շրջակայքում կան նաև մի շարք այլ հուշարձաններ։

Messages {{unread_count}}
Chat with: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}