Member Since Jan 2021
Իրիս հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքի Սանահին երկաթուղային կայարանի և Բաղրամյան թաղամասի միջնահատվածում:
Հյուրատունը գտնվում է աղմկոտ թաղամասերից հեռու: Քանի որ շրջապատված է սաղարթախիտ ծառերով և մոտ է գետին, օդը շատ մաքուր է՝ թթվածնով հարուստ: ՈՒնենք պտղատու այգի, բանջարանոց, որտեղ զբոսաշրջիկը կարող է բնական պայմաններում օգտվել մրգից կամ որևէ հատապտղից՝ մոշ, ազնվամորի, ելակ: Եռահարկ հյուրատան պատշգամբներից բացվում են հիասքանչ բնապատկերներ. Դեբեդ գետը, Չաթինդաղի լեռնաշղթան և մի հատված քաղաքից: