Member Since Feb 2021
Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկը Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է՝ Թեժ լեռը։ Լեռան անձեռակերտ գեղեցկությանը լրացնում է լանջին կառուցված համանուն հանգստյան տունը։ Շրջապատված փարթամ անտառներով և բուսական աշխարհով՝ «Թեժ լեռ»-ը ջերմորեն ընդունում է բոլորին: Վերանորոգված և դիզայներական ինքնատիպ լուծումներով ձևավորված հանգստյան տան բազմատեսակ ծառայությունները հնարավորություն են ընձեռնում կերտել անկրկնելի ժամանակ։