Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է: Լոռու տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին պեղումներով ի հայտ եկած մ.թ.ա 3-րդ-1-ին հազարամյակներին վերաբերող մշակույթի արժեքավոր հուշարձանները: ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը)՝ մոտ 218000 բնակչությամբ։ Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
FEATURED ARTICLE
Վանաձորը, Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը և երկրի հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնն է։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ հին անունը՝ Ղարաքիլիսա։ Հնագետների երկարամյա աշխատանքն ապացուցեց, որ Վանաձոր քաղաքի տարածքը հարուստ է մեծ ու փոքր հնագիտական հուշարձաններով:
FEATURED ARTICLE
Հաղպատի վանական համալիրը հիմնադրվել է 976թ-ին Աշոտ Գ Ողորմածի կողմից: Վերջինս տեղակայված է կիրճերով շրջապատված սարահարթի վրա: Այս համալիրը միջնադարյան Հայաստանի խոշորագույն մշակութային կենտրոններից մեկն էր, որտեղ գործել են նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, այդ թվում նաև “Հաղպատի Ավետարանը”: Սանահին վանական համալիրի հետ միասին Հաղպատն ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
FEATURED ARTICLE
Սանահինի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական աչքի ընկնող համակառույցներից մեկն է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ-Նովան: Վանական համալիրը հիմնվել է Աշոտ Գ Ողորմածի կողմից` 966թ.-ին, իսկ անվան նշանակությունը բացատրվում է “սա նրանից (Հաղպատից) հին է” արտահայտությամբ: Վանական համալիրն ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: