Партнер с Jan 2021
Լոռվա Հաղպատ գյուղում է գտնվում «Գայանե» հյուրանոցային համալիրը: Հյուրանոցի Ձեր սենյակի պատուհանից Դուք կզմայլվեք լեռներից մեկի փեշին գտնվող Սանահինով և կունկընդրեք Սանահին վանական համալիրի ղողանջները: Ոտքով կարող եք բարձրանալ X դարի կառույց Հաղպատի վանք, որը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես Սանահինի վանական համալիրը:
Այստեղ XVIII դարում հոգևոր ծառայության է անցել Մեծն Սայաթ-Նովան: Իսկ ակտիվ հանգստի սիրահարներին այս բոլորից բացի սպասում է մեր հնագույն գանձերից մեկը՝ Կայան բերդը: Եկեք «Գայանե» և կյանքը նոր գույներ կբացի Ձեր առջև: