Партнер с Feb 2021
«ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն ստեղծվել է 1997թ.–ին շվեյցարական «Կոմիտաս» երգչախմբի Հայաստանում ունեցած ելույթների արդյունքում։ Տեսնելով Հայաստանի տնտեսական ծանր վիճակը՝ երգչախումբը որոշում կայացրեց հիմնել «Կոմիտաս» Շվեյցարիա-Հայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ: «ԿԱԶԱ» Շվեյցարական մարդասիրական հիմանդրամն առավել քան 20 տարի գործունեություն է ծավալել գրեթե բոլոր մարզերում՝ իրականացնելով ծրագրեր մարդասիրության, շինարարության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ Աշխատելով բազմաշերտ շահառուների հետ՝ ի սկզբանե որդեգրվել է հետևյալ սկզբունքը և փիլիսոփայությունը՝ «Սովորեցնել ձուկ որսալ՝ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն»։ «ԿԱԶԱ»-ի վերջին ներդրումը Հայաստանում զբոսաշրջային առաջարկի զարգացման և բազմազանեցման գործում Գյումրիում և Երևանում հիմնադրամի կողմից ստեղծված հյուրատներն են: Տեղակայված քաղաքի կենտրոնում՝ դրանք տեղացի և օտարերկրացի այցելուներին առաջարկում են հարմարավետ և մատչելի հանգիստ: Բացի այդ, «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնը առաջարկում է կոնֆերանս սրահներ (մեծ սրահ՝ մինչև 70, փոքր սրահներ՝ յուրաքանչյուրը մինչև 30 անձի համար)՝ դասընթացների, սեմինարների, շնորհանդեսների, միջազգային գիտաժողովների իրականացման համար՝ հագեցած անհրաժեշտ ժամանակակից տեխնիկայով (այդ թվում՝ վիդեոկոնֆերանսների համար):