Партнер с Jan 2021
«B&B ODZUN» հյուրատունը գտնվում է Լոռվա մարզի Օձուն գյուղում։ Ունի բոլոր ժամանակակից հարմարությունները և հնարավորությունները հյուրերին սպա-սարկելու համար։ Այստեղ տիրում է ջերմ մթնոլորտ, հայկական ավանդական հյուրասիրությունն էլ անպակաս է։ Բնության գրկում տեղակայված այս գողտրիկ անկյունը հարմար է ընտանեկան հանգստի համար։
Ներկայումս ավարտական փուլում է գտնվում հյուրատան նոր մասնաշենքի կառուցապատումը, որը ունի 8 հարմարավետ սենյակներ՝ իրենց սանհանգույց-ներով։ Առկա են հանգստի և կենցաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ 2019 թվականին հյուրատանը գիշերել են շուրջ 920 և ճաշել՝ շուրջ 1000 զբոսաշրջիկներ։ Հյուրատունը համագործակցում է համայնքային իշխանությունների և համայնքի գյուղմթերքներ արտադրողների հետ։ Միայն 2019 թվականին հյուրատանն օգտագործվել է շուրջ 750 կգ մսամթերք և շուրջ 2 մլն 250000 դրամի այլ մթերքներ։ Հյուրատունը դրամական միջոցներով օգնություն է ցուցաբերել Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների ժամանակ։ Հյուրատունը ներդրում է ունեցել նաև նախադպրոցական հիմնարկներում միջոցառումների կազմակերպմանը։ Հյուրատանը իրականացվել է և կրկին նախատեսվում է Օձուն խոշորացված համայնքի մանկական ուղեղային կաթված, աուտիզմ, դաունի համախտանիշ և այլ առողջական խնդիրներ ունեցող երեխաների անվճար հանգիստը՝ շաբաթական 3 օր։