Партнер с Jan 2021
ՕԹԵՎԱՆ ընտանեկան հյուրատունը գտնվում է Լոռվա Դսեղ գյուղում։ Հյուրատուն ստեղծելու գաղափարն առաջացավ համայնքի տեսարժան վայրերը եկող զբոսաշրջիկների գյուղում գիշերելու և մի քանի օր մնալու պահանջարկից: Եթե ցանկանում եք ոչ թե մեկ օրում հասցնել շրջել գյուղով, այլ մնալ մի քանի օր, հանգստանալ գյուղական միջավայրում, այցելել տարածաշրջանի պատմամշակութային վայրերը, ուրեմն համեցեք մեզ մոտ : Հյուրատունն ապահովված է հարմարավետ պայմաններով լիարժեք գյուղական հանգիստ վայելելու և պատմամշակութային վայրեր այցելելու համար: