Партнер с Jan 2021
Լոռվա չքնաղ բնության գրկում ծվարած Ստեփանավան քաղաքի այցեքարտն է համարվում իր ճարտարապետական ոճով և հորինվածքով եզակի կառույց հանդիսացող Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, որն իր մեջ ներառում է Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը, ուր այցելուները կծանոթանան անվանի հեղափոխականի կյանքին ու գործունեությանը, քաղաքի և տարածաշրջանի պատմությանը: Բացի հիմնական ցուցադրությունից, թանգարանում հաճախակի են կազմակերպվում ճանաչված և անվանի արվեստագետների ցուցահանդեսներ: