ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Միրաժ հյուրանոցն իր հյուրընկալ դռներն է բացել 2019թվականին: Այդ ժամանակվանից ի վեր ընդունելով բազմաքանակ հյուրերի՝ մենք նույն եռանդով շարունակում ենք աշխատել և ապահովել մեր հյուրերի համար ամենահարմարավետ պայմաններն ու կատարյալ հանգիստը:
Հյուրանոցը տեղակայված է Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում և շատ հարմար է այն զբոսաշրջիկների կամ տեղացիների համար, ովքեր այցելում են Սյունիքի մարզ և երկար ու հոգնեցուցիչ ճանապարհից հետո կարիք են ունենում հանգստանալու և վայելելու հրաշալի բնությունն ու մաքուր օդը: Սա հիանալի տարբերակ է ընտանեկան կամ ընկերական հանգիստն անցկացնելու համար՝ կտրվելով քաղաքի ձանձրալի աղմուկից ու թոհուբոհից: Եթե պլանավորում եք այցելել այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Տաթևի վանքը, Շաքիի ջրվեժը կամ Զորաց քարերը, ապա կարողե ք մեզ մոտ հանգստանալ, գիշերել և արդյունավետ օգտագործել Ձեր ժամանակը, քանի որ նշված վայրերը գտնվում են բավականին մոտ մեր հյուրատանը:
Մենք առաջարկում ենք թվով 7 սենյակ՝ երկտեղանոց, եռատեղ և ընտանեկան՝ նախատեսված 4 հոգու համար: Սենյակները լուսավոր են, մաքուր, ունեն առանձին սանհանգույց. անվճար տրամադրվում են սանհանգուցային պարագաներ, այդ թվում՝ ատամի մածուկ և խոզանակ, շամպույն, լոգանքի գել, ձեռքի օճառ, մեկանգամյա օգտագործման հողաթափեր և սրբիչներ: Որոշ սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Իսկ սպասասրահում տեղադրված է լայնէկրան հեռուստացույց: Սենյակներում կենդանիների մուտքն արգելվում է, բայց կարող եք Ձեր ընտանի կենդանիներին թողնել բակում:
Հյուրանոցի ետնաբակում գեղեցիկ այգի է՝ լի տարատեսակ բուսատեսակներով, ծաղիկներով ու պտղատու ծառերով: Եվ հենց այս հրաշալի բնության գրկում տեղակայված փայտե տաղավարներում էլ կարող եք վայելել Ձեր երեկոները, և ինչու ոչ նաև առավոտյան մի գավաթ սուրճը: Իրենց համար հատկացված առանձին բնում այստեղ են ապրում նաև բազմաթիվ աղավնիներ, որոնք անմոռանալի ուրախություն են պարգևում հատկապես մեր փոքրիկ հյուրերին, որոնք կարող են նաև կերակրել թռչուններին:
Այստեղ կա առանձին մեծ խոհանոց, որն ապահովված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Կարող ենք տրամադրել նաև արդուկ, վարսահարդարիչ և լվացքի մեքենա: Բակում տեղադրված է նաև մանղալ և հայկական համեղ խորոված պատրաստելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները: Իսկ մեր համադամասեր հյուրերին հնարավորություն է ընձեռվում հավաքել այգում ապրող Խաղողի խխունջները և պատրաստել դրանցից ցանկացած դելիկատես, օրինակ՝ ֆրանսիական խոհանոցի հայտնի Էսկարգոն՝ խխունջները՝ պատրաստված սպիտակ չոր գինու մեջ:
Ցանկության դեպքում կարող ենք մատուցել նախաճաշ, որը ներառում է ձու, պանիր, կարագ, նրբերշիկ, թթվասեր, մեղր կամ ջեմ, գաթա, հաց, թեյ/սուրճ:
Ամրագրե՛ք Միրաժ հյուրանոցի ցանկացած սենյակ Բիդ Ֆոր Թրիփ հարթակում և ստացե՛ք բացօթյա տաղավարներից ԱՆՎՃԱՐ օգտվելու բացառիկ հնարավորություն:
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Child ChildrenՄինչև 1 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: 0-5 տարեկան երեխաների կեցությունն անվճար է: 6-11 տարեկան 1 երեխայի կեցության արժեքը՝ 4000դրամ է, 2 երեխայինը՝ 6000դրամ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի ծառայության արժեքի 30%-ը: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: