info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

 

Հրապարակային պայմանագիր


      Նշված պայմանները և դրույթները հանդիսանում են «Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք», «մեզ» և «մեր») կողմից մատուցվող ծառայությունների հիմքը: Խնդրում ենք կարդալ ուշադիր, քանի որ սույն փաստաթղթով են սահմանվում ձեր բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Հաստատելով ձեր գնումները` մենք ենթադրում ենք, որ Դուք արդեն կարդացել եք և համաձայն եք բոլոր պայմաններին ու դրույթներին: Տվյալ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ հաճախորդը (այսուհետ՝ «դուք», «ձեզ» և «ձեր») լրացնում է իր անձնական տվյալները գրանցման ձևաչափում՝ կատարելով գնում:

Կոորդինատոր – «Գլոբալ Կոլիբրին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը ներկայացնում է ինտերնետ ամրագրումների (internet bookings) միասնական հարթակ, որտեղից հաճախորդները կարող են տեղեկություն ստանալ զբոսաշրջային և հարակից ոլորտների ծառայությունների և դրանցում ներգրավված անձանց վերաբերյալ (զբոսավար, խոհարար, վարորդ և այլն), կատարել առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ: Կոորդինատորի գործընկերները կարող են ներկայացնել իրենց ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն տարբեր ձևաչափերով` տրամադրված գործիքակազմի միջոցով:

Տեղեկատվական գործընկեր – Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում և ներկայացնում իր ծառայությունը՝ առանց վաճառք իրականացնելու։

Կոմերցիոն գործընկեր - Զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություն կամ անհատ, որը գրանցվում է հարթակում, ներկայացնում և վաճառում է իր ծառայությունն ամբողջական, վաուչերի վաճառքի և աճուրդի միջոցով։

Հաճախորդ – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով, օգտվելով բանկային քարտից կամ էլեկտրոնային վճարման այլ համակարգերից և լրացնելով պատվերի ձևաչափը, օգտագործում է հարթակը՝ գնելու առաջարկվող զբոսաշրջային ծառայություններն ամբողջական, վաուչերի կամ աճուրդի միջոցով:

Միասնական զբոսաշրջային հարթակ (այսուհետ՝ հարթակ) – Կայքէջ, որը հասանելի է www.bidfortrip.com հասցեով և հավաքագրում է զբոսաշրջության կամ հարակից ոլորտների ծառայությունների մասին տեղեկատվություն։ Հաճախորդները կայքէջից կարող են․ կատարել ծառայությունների առցանց ամբողջական կամ վաուչերի գնումներ, մասնակցել աճուրդների՝ առաջարկելով իրենց նախընտրած խելամիտ գինը։ Իսկ կոմերցիոն գործընկերոջը հարթակը հնարավորություն է տալիս տարածել զբոսաշրջային ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը, բարձրացնել ապրանքանիշի ճանաչողությունը և իրականացնել վաճառք։

Ամրագրման վաուչեր (Վաուչեր) – Հաճախորդին կոմերցիոն գործընկերոջ կողմից հարթակում ներկայացված ծառայությունը ամրագրելու և/կամ զեղչով օգտվելու հնարավորություն։

QR կոդ – Հարթակում նախընտրած ծառայության ամբողջական կամ վաուչերի գնման հաստատումից հետո հաճախորդի էլ. հասցեին ուղարկված կոդավորված պատկեր: Գեներացված անհատական/չկրկնվող QR կոդը հաճախորդի տոմսն է՝ գնված ծառայությունը ստանալու համար: Կոմերցիոն գործընկերը, սկանավորելով հաճախորդի կողմից տրամադրված (էլեկտրոնային կամ տպված) QR կոդը, ապահովում է ծառայությունների մատուցումը և/կամ մուտքը:

Ծառայության ամբողջական գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:

Ամրագրման վաուչերի (վաուչերի) գնում – Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո ծառայության վաուչերի արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:

Վաուչերի վավերականության ժամկետ – Ժամանակահատված, որի ընթացքում հաճախորդը կարող է օգտագործել իր կողմից գնված վաուչերը: Աճուրդ - Առցանց աճուրդ, որի ժամանակ հաճախորդն առաջարկում է իր նախընտրած խելամիտ գինը և գնում այդ ծառայությունն աննախադեպ էժան գնով:

Աճուրդի ժամանակահատված – Հաճախորդի կողմից կոմերցիոն գործընկերոջը ծառայության աճուրդային արժեքի առաջարկի ժամանակահատված:

BID – Աճուրդի ժամանակահատվածում հաճախորդի կողմից ներկայացված գնային առաջարկ:

Աճուրդի հաղթող – Կոմերցիոն գործընկերոջ կողմից ծառայության արժեքի նախընտրելի, հաղթող գնային առաջարկ կամ գնային առաջարկներ կատարող հաճախորդ/հաճախորդներ:

Աճուրդով ծառայության գնման հաստատում - Հարթակում նախընտրած ծառայության և հաճախորդի վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումից հետո առաջարկած և հաղթած աճուրդային արժեքին համապատասխան ֆինանսական միջոցների փոխանցում հաճախորդի հաշվից կոորդինատորի հաշվին՝ հետևյալ գործիքակազմի միջոցով. վճարում բանկային քարտով, էլեկտրոնային վճարման համակարգերով, բանկային փոխանցումով կամ տերմինալով:

Պայմանագրի կողմեր – Հաճախորդ, կոմերցիոն գործընկեր:

Պայմանագրի առարկան

Նշում կատարելով համապատասխան տեղում՝ Դուք համաձայնում եք, որ սույն պայմանագրով սահմանված դրույթների և պայմանների ցանկացած խախտում կարող է հանգեցնել.

  • Ամբողջական կամ վաուչերի գնման չեղարկմանը և գումարի գանձմանը
  • Ձեր հաշվի դեբետագրմանը ցանկացած խախտման հետևանքով առաջացած յուրաքանչյուր ծախսի համար:

Դուք ներկայացնում և երաշխավորում եք, որ

  • Ձեր տարիքը համապատասխանում է օգտվելու մեր ծառայություններից և կայքից (14 + տարեկան)
  • Օրինական կերպով լիազորված եք գործելու և հանդես գալու այլ անձանց անունից և նրանց անունից ընդունելու սույն դրույթները և պայմանները
  • Ձեր կամ ձեր խմբի անդամների կողմից տրամադրված տեղեկատվությունը հավաստի է
  • Դուք պատասխանատվություն եք կրում ձեր խմբի անդամներին տեղեկացնելու իրենց ամրագրումների նկատմամբ կիրառվող բոլոր դրույթների և պայմանների մասին:

Վճարման կարգը

Կոորդինատորը հաճախորդին է տրամադրում վճարման երեք տարբերակ․

1․ Առցանց ամբողջական գնում

Հաճախորդը կարող է ամրագրել նախընտրած ծառայությունները և վճարել առցանց վճարային համակարգերի միջոցով: Այժմ կիրառելի են VISA և Master բանկային քարտերը, ինչպես նաև ArCa և PayPal վճարային համակարգերը: Բոլոր ծառայությունների համար ելակետային արժույթ է ՀՀ դրամը, և բոլոր արտարժութային փոխանակումները կատարվելու են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

2․ Ամրագրման վաուչերի գնում

Հաճախորդը կարող է ամրագրել նախընտրած ծառայությունները և վճարել ամրագրման վաուչերի համար՝ առցանց վճարային համակարգերի միջոցով: Ամրագրման վաուչերի գնման դեպքում գումարի մնացած մասը հաճախորդը վճարում է ծառայություն մատուցողին՝ կանխիկ կամ վճարային քարտերի միջոցով։ Չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Վաուչերը գնելիս հաճախորդի կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում/պահպանվում է Կոորդինատորի գործընկեր բանկի տիրույթում։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց զգուշացման չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ: Հաճախորդը կցված քարտը չի կարող փոխել մեկ ուրիշով մինչև վերջին գնված ծառայության մատուցման ամսաթիվը: Դրանից հետո Հաճախորդը կարող է հեռացնել քարտը կոորդինատորի հարթակից: Այժմ կիրառելի են VISA և Master բանկային քարտերը, ինչպես նաև ArCa և PayPal վճարային համակարգերը: Բոլոր ծառայությունների համար ելակետային արժույթ է ՀՀ դրամը, և բոլոր արտարժութային փոխանակումները կատարվելու են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

3․ Ծառայության գնում աճուրդների միջոցով

Հաճախորդը կարող է առաջարկել իր նախընտրած գինը տվյալ ծառայությունների համար։ Աճուրդին մասնակցելով՝ հաճախորդը տալիս է իր համաձայնությունը բանկային քարտից / դրամապանակից առաջարկված արժեքի չափով գումարի գանձնման համար: Աճուրդի ավարտին, իր առաջարկած գնի հաստատման դեպքում, հաճախորդը ստանում է հաստատման էլ. նամակ, իսկ մերժման դեպքում՝ ֆինանսական միջոցները վերադարձվում են օգտատիրոջ բանկային հաշվին/դրամապանակին: Այժմ կիրառելի են VISA և Master բանկային քարտերը, ինչպես նաև ArCa և PayPal վճարային համակարգերը: Բոլոր ծառայությունների համար ելակետային արժույթ է ՀՀ դրամը, և բոլոր արտարժութային փոխանակումները կատարվելու են ՀՀ կենտրոնական բանկի տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Մարզային քարտերի գնում

Կոորդինատորի հարթակում ներկայացված մարզային քարտերը հաճախորդը կարող է ձեռք բերել միայն ամբողջական գնման միջոցով: Կոորդինատորն իրավունք ունի քարտերում ներառված գործընկերների և/ կամ իրենց կողմից առաջարկվող ծառայությունների փոփոխություններ կատարել՝ առաջարկելով հաճախորդին նմանօրինակ ծառայություններ: 

Գնման և չեղարկման քաղաքականություն

Հարթակում ներկայացված ծառայությունների գնման և չեղարկման քաղաքականությունը սահմանվում է կոմերցիոն գործընկերոջ կողմից՝ հաշվի առնելով կոորդինատորի կողմից առաջարկված համընդհանուր ձևաչափը (ստանդարտները)։ Մշակված քաղաքականությունը տեղադրվում է ծառայության էջում։

Ծառայությունների մատուցման կարգը

Հաճախորդը ծառայության մատուցման օրը ներկայանում է կոմերցիոն գործընկերոջ գրասենյակ կամ ծառայության մատուցման սկզբնակետ՝ իր հետ ունենալով գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով։ Կոմերցիոն գործընկերը, ամբողջական գնման դեպքում, ստուգում է տվյալները և մատուցում ծառայությունը։ Իսկ վաուչերի գնման դեպքում՝ գանձում ծառայության վճարի մնացած մասը և մատուցում գնված ծառայությունը։

Չեղարկման կարգը և գումարի ետվերադարձը

Ծառայությունների չեղարկման հնարավորություն ունեն և՛ հաճախորդը, և՛ կոմերցիոն գործընկերը: Կոմերցիոն գործընկերոջ կողմից ծառայության չհաստատումը չեղարկում չի համարվում: Գումարի ետվերադարձը կատարվում է առցանց՝ բանկային քարտին կամ էլեկտրոնային դրամապանակին փոխանցելով համապատասխան չափի գումար։ 

Ծառայությունների գնման չեղարկում հաճախորդի կողմից

Կոմերցիոն գործընկերը պարտավորվում է իր կողմից մուտքագրված ծառայության էջում՝ նախատեսված տեղում և մշակված ձևաչափով, մուտքագրել իր կողմից ընդունելի չեղարկման քաղաքականությունը: Ցանկացած ծառայության չեղարկում իրականացվում է հաճախորդի համար նախատեսված կառավարման վահանակից՝ սեղմելով «Չեղարկում» կոճակը: Իսկ ծառայության փոփոխության գործընթացն իրականացվում է Կոորդինատորի պաշտոնական էլ. հասցեին նամակի ուղարկման միջոցով: Չեղարկման ժամանակ ֆիքսվում է օրը, ժամն ըստ գնորդի ժամային գոտու և ծառայությունը մատուցողի կողմից սահմանված ծառայության տրամադրման սկիզբը, ինչպես նաև գնորդին և ծառայություն մատուցողին ուղարկվում է էլ. ծանուցում: Ֆիքսված տեղեկատվությունն օգտագործվում է գումարի ետվերադարձի համար սահմանված ժամկետները հաշվարկելու և, ըստ սահմանված կարգի, ետվերադարձի ենթական գումարի չափը հաստատելու համար։ Աճուրդների միջոցով գնված ծառայությունները չեղարկման ենթակա չեն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ հաճախորդի կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում/պահպանվում է Կոորդինատորի գործընկեր բանկի տիրույթում։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ծառայությունների գնման չեղարկում գործընկերոջ կողմից

Եղանակային անբարենպաստ, ճանապարհային խնդրահարույց կամ այլ ֆորսմաժորային, արտակարգ իրավիճակների դեպքում Կոմերցիոն գործընկերն իրավասու է փոխել կամ չեղարկել մատուցվող ծառայությունները՝ տրամադրելով համարժեք ծառայություն կամ փոխհատուցում՝ ըստ հաճախորդի և գործընկերոջ միջև ձեռք բերված պայմանավորվածության:

Անձնական տվյալների գաղտնիություն

Կոորդինատորն իրականացնում է տեխնիկական միջոցառումներ՝ ձեր տվյալները չարտոնված մուտքից կամ ոչնչացումից պաշտպանելու համար: Տվյալների պաշտպանությունն իրականացվում է Տվյալների պաշտպանության մասին գործող ՀՀ օրենսդրության համաձայն (‹‹Գաղտնիության մասին օրենք››): Ձեր կողմից գործընկեր բանկին տրամադրված վճարային քարտի վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է գաղտնի՝ բացառապես բանկի տիրույթում և օգտագործվում է միայն տվյալ ծառայության չեղարկման քաղաքականությամբ նախատեսված տույժերի դեպքում համապատասխան ֆինանսական միջոցների մեկանգամյա գանձնման համար: Տեղեկատվության տեղադրումից հետո Կոմերցիոն գործընկերը Կոորդինատորին իրավունք է տալիս, ելնելով մարքեթինգային նկատառումներից, օգտագործել տեղեկատվությունը վերլուծություններ կատարելու և ապրանքանիշի ճանաչելիությունը բարձրացնելու համար՝ օգտվելով սոցիալական ցանցերից, որոնողական համակարգերից և թվային գովազդի այլ ռեսուրսներից։ Ձեր կողմից մուտքագրված տեղեկությունները ձեր իսկ համաձայնությամբ կարող են մշակվել, լրամշակվել կամ փոփոխվել:

Եզրափակիչ դրույթներ

Այս փաստաթուղթը Կոորդինատորի և Հաճախորդի միջև կնքված պայմանագիր է, որը սահմանում է օգտագործման պայմանները: Խնդիրներ առաջանալու դեպքում որպես հիմք է ծառայելու կայքում առկա պայմանագիրը: Պայմանագրում բացակայող դեպքերի պարագայում կոորդինատորի և հաճախորդի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Խնդիրների առաջացման դեպքում կողմերը կփորձեն դրանք լուծել բանակցությունների միջոցով, հակառակ դեպքում դրանք լուծում կստանան ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ դատական կարգով: Դատարանի կողմից այս պայմանագրի որևէ կետի անվավեր ճանաչվելը չի հանգեցնում պայմանագրում նշված այլ կետերի անվավերությանը: Հաճախորդը ծառայությունը գնելու պահին համաձայնվում է այս պայմանագրում նշված բոլոր կետերին: Կոորդինատորի և կոմերցիոն գործընկերոջ միջև կնքված պայմանագրի չեղարկման դեպքում կոմերցիոն գործընկերոջ կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները համարվում են վավերական: Կոմերցիոն գործընկերոջ գործունեության դադարեցման դեպքում, կոմերցիոն գործընկերը տեղեկացնում է կոորդինատորին առնվազն 10 (տաս) օր առաջ, մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվությունը հեռացվում է հարթակից, իսկ մինչ այդ կատարված գնումները փոխհատուցվում կամ փոխարինվում են այլ ծառայություններով՝ ըստ հաճախորդի ցանկության։ Կոորդինատորն իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցման գործընթացն անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ): Անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորսմաժորային իրավիճակ), առանց կոմերցիոն գործընկերոջը տեղյակ պահելու, հնարավոր է նաև կայքէջի աշխատանքների դադարեցում: Օգտվելով ‹‹Գլոբալ Կոլիբրի›› ՍՊԸ-ի ծառայություններից՝ Դուք համաձայնվում եք վերը նշված պայմաններին:


Դեռևս ունե՞ք հարցեր

Մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին

Գրեք մեզ հաղորդագրություն և մենք հնարավորինս արագ կարձագանքենք

Մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին

Բիդ Ֆոր Թրիփ

 

 

 

 

 

Հեռ.՝ (+374) 55 68-28-08 

Էլ. փոստ՝ info@bidfortrip.com

Աբովյան փող. 2, Երևան, ՀՀ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}