Member Since Dec 2020
Շալե Գյումրին պատմամշակութային հարուստ ավանդույթներով առանձնահատուկ շինարարական մոտեցմամբ է կառուցված: Տեղը ևս պատահական չի ընտրված․ քաղաքի հին և նոր, երկրաշարժից հետո կառուցված թաղամասերի մեջտեղում, երբեմնի աղբավայրում՝ կարծես միավորելով հինն ու նորը: Մի քանի տարի շարունակ հսկա աղբակույտերը մաքրելուց հետո, այն կանաչապատվել և վերածվել է մի իսկական օազիսի: 1988-ի երկրաշարժի հետևանքով ավերակներից հավաքած, ավելի քան 150-ամյա պատմություն ունեցող սրբատաշ քարերից, փայտից և հին դարբինների ձեռքով կռած մետաղյա ամրակներով կառուցված համալիրը կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրիիի կարևորագույն այցեքարտերից մեկը: Շալեն ամբողջությամբ կահավորված է Գյումրիի (Ալեքսանդրապոլի) հին վարպետ արհեստավորների ձեռքով պատրաստած գույքով: