Member Since Feb 2021
Արի՛ «Կանաչ տուն», որտեղ մենք կընդունենք քեզ հյուրի պես և կճանապարհենք բարեկամի պես։
Սիրելի՛ հյուր, ես Անին եմ, մասնագիտությամբ մշակութաբան եմ, սովորում եմ ԵՊՀ ասպիրանտուրայում և դասավանդում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում:
Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։ Մարդկանց մեծամասնությունը խաղաղվում է բնության մեջ, բայց այսօր բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում բնության հետ։
Անտառային միջավայրում հիմնելով «Կանաչ տուն» հանգստյան գոտին՝ մենք նպատակ ունեինք ձևավորելու այնպիսի հանգստի մշակույթ, որը մարդկանց կսովորեցներ հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն։ Նաև փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ և մշակույթը չեն հակադրվի բնությանը, այլ կզուգակցվեն միմյանց հետ։
Գիտակցելով մարդու, մշակույթի, բնության համար աճող տեխնոլոգիական վտանգները, ինչպես նաև՝ մշակույթի և բնության զուգակցման ցանկությունը, ես ընտանիքիս հետ ստեղծեցի հանգստյան գոտի՝ «Կանաչ տուն» ապրանքանիշով (Green house), որում «Կանաչը» խորհրդանշում է բնությունը, նոր կյանքի հույսը, «Տունը» խորհրդանշում է ընտանիքը, ընտանեկան ջերմությունը և հյուրընկալությունը, իսկ հանգստյան գոտու կարգախոսն է «Զգա՛ քեզ բնության մասնիկը»: