Member Since Jan 2021
«Մասուր» հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Վանաձոր քաղաքում: Մեր հյուրերին առաջարկում ենք ընտանեկան ջերմ միջավայր, որտեղ կարող եք զգալ Լոռվա շունչն ու կոլորիտը: Այստեղ ամեն տաշվող քարի, ցանած սերմի ու ճաշատեսակի մեջ լիքը սեր ենք ավելացնում, որ հյուրերի հանգիստը անմոռանալի լինի: «Մասուրը» յուրատեսակ շնորհակալություն է մեր պապին ու տատին, որոնք այլևս չկան։ Մեր տատը, ամեն տարի ձեռքերը կոտրելով մասուրի պտուղներից քամուք էր պատրաստում, որի մեջ հետո հաց էինք բրդում ու ուտում ողջ ձմեռ: Հիմա, երբ մեր մանկության վկաներն այլևս մեզ հետ չեն, մենք հիմնում ենք «Մասուրը»՝ հուսալով, որ «մասրամածունն» այնքան համեղ կլինի, որքան մեր տատի ձեռքերով պատրաստածը։ Սիրով սպասում ենք ձեզ մեր հյուրատանը: