Member Since Feb 2021
2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել: Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից։ Ամրոցի ստորին մասում՝ «Զարնի էր» քարանձավում, բնությանը համահունչ պատմամշակութային միջավայր է ստեղծված։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։
Քարայր-ամրոցային այս միջավայր այցելությունից բացի, կարելի է հետաքրքիր իրադարձություններն այստեղ նշանավորել՝ օգտվելով սրճարանից ու գինետնից: