Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական մասում, ծովի մակերեւույթից մոտ 900- 2500մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է Հրազդան գետի վերին և միջին ավազանն ու Մարմարիկ գետի ավազանն ամբողջությամբ: Մարզի տարածքով են անցնում Երևան-Շորժա և Հրազդան-Իջևան երկաթուղիները, իսկ մարզկենտրոնից մինչեւ մայրաքաղաք ընդամենը 45 կմ է: ՀՀ Կոտայքի մարզը տարածքը 2076 քառ․ կմ է և ունի մոտ 320000 բնակչություն։ Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը: Մարզում գրանցված են ավելի քան 2024 պատմամշակութային արժեքներ եև հուշարձաններ: