info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Հեծանիվների վարձույթ Գյումրիում

ք․ Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Բայքլայֆ սոցիալական ձեռնարկատիրությունը Գյումրիում և նրա շրջակայքում շուրջ երկու տարի իրականացնում է հեծանվային գործունեություն՝ նպաստելով երիտասարդների կյանքի որակի և շրջակա միջավայրի բարելավմանը, համայնքի ենթակառուցվածքների և զբոսաշրջության զարգացմանը՝ տեղացիներին և հյուրերին մատչելի ծառայություններ մատուցելով:

Մենք տրամադրում ենք հետևյալ ծառայությունները՝

  • հեծանիվների և հեծանվային պարագաների վարձույթ,
  • հեծանվավարության ուսուցում,
  • հեծանվարշավների կազմակերպում,
  • հեծանիվների վերանորոգում,
  • զբոսաշրջիկների իրերի պահպանման ծառայություն,
  • հեծանվային գիդի ծառայություն,
  • ուղեկցորդի ծառայություն:

Բայքլայֆ ՍՁ թիմը առաջարկվում է ուղևորվել և բացահայտել Շիրակի մարզը հեծանիվի միջոցով։ Մեր արշավների ընթացքում կունենաք անմոռանալի հիշողություններ, չկրկնվող պատմություններ, հետաքրքիր և հաղթահարելի փորձություններ, դրական ժամանց և յուրահատուկ ընկերներ։

Բայքլայֆ թիմը ակտիվորեն կազմակերպում է հեծանվաուսուցումներ 14 և բարձր տարեկան անձանց համար։ Եթե դու փոքր ժամանակ չես հասցրել հեծանիվ քշել սովորել, հոգ չէ, բայց եթե դու չես ուզում հիմա լրացնել այդ բացը, դու հետ ես մնում թրենդից։ Հենց դրա համար, առաջարկում ենք հնարավորինս արագ սովորել և դառնալ համաշխարհային թրենդի մի մասնիկը։ Մենք քեզ սպասում ենք։

Մեզ մոտ կարող եք վարձակալել բոլորովին նոր և բարձրակարգ հեծանիվներ: Այս որակյալ հեծանիվը կարող է հարմար լինել ինչպես սկսնակների,այնպես էլ առավել փորձառու հեծանվորդներին: Հեծանիվը մատչելի և հարմար է կառավարել, քանի որ այն հագեցած է առավել բարձրակարգ բաղադրիչներից, որոնք կատարյալ համընկնում են միմյանց հետ: րգելակները յուրաքանչյուր բարդ իրադրությունում իրենց դրսևորում են գերազանց:


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Որտեղի՞ց կարելի է վարձակալել հեծանիվ

Մեր հեծանիվները կարող եք վարձակալել Գյումրիից։

Որո՞նք են օգտագործման պայմանները

Հեծանիվների օգտագործման ընթացքում անհրաժեշտ է պահպանել նախնական վիճակը:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Bike Life Վավերացված է

Գործընկեր Dec 2020-ից

Նամակագրություն
սկսած 1.500դ

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
1.500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}