Գործընկեր դառնալու 3 պատճառ
Ավելացրեք հաճախորդների թիվը և վաճառքները
Դարձրեք Ձեր ապրանքնիշն ավելի հայտնի
Ստացեք անվճար գովազդի հնարավորություն
Ծանոթացե՛ք ամբողջական առաջարկին
Հաճախ Տրվող Հարցեր
Ի՞նչ տարբերություն Կոմերցիոն գործընկերոջ և Տեղեկատվական գործընկերոջ միջև։
Դուք կարող եք գրանցվել կայքում որպես <<Կոմերցիոն գործընկեր>> կամ <<Տեղեկատվական գործընկեր>>։ Տեղեկատվական գործընկերը ներկայացնում է իր ծառայությունները առանց վաճառք կազմակերպելու, իսկ Կոմերցիոն գործընկերոջ կողմից առաջարկվող ծառայությունները վաճառվում են հարթակում՝ ապահովելով եկամտի աճ։
Ինչպե՞ս է մուտքագրվում ծառայության վերաբերյալ տեղեկատվությունը։
Կախված գործընկերոջ տեսակից՝ տրամադրվում է իր ծառայությունների մուտքագրմանը համապատասխան հարթակ։ Հարթակում տեղեկատվության մուտքագրումը պարզ է, համապատասխան բաժնում Դուք կարող եք տեսնել նաև ուղեցույց։
Ինչպե՞ս է կատարվելու վճարումը։
Վճարումն իրականացվում է միայն Կոմերցիոն գործընկերներին, քանի որ միայն նրանք կարող են վաճառք իրականացնել կայքում: Կազմակերպությունը Կոմերցիոն գործընկերոջն է փոխանցում համապատասխան դրամական միջոցներ՝ յուրաքանչյուր ամսվա համար վաճառված ծառայությունների քանակին համապատասխան ամսական հաշվետվության և հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
Ի՞նչպես են կարգավորվում չեղարկումները։
Ծառայությունները կարող են չեղարկվել գործընկերոջ և հաճախորդի կողմից։ Չեղարկումների, փոխհատուցումների, վճարումների և այլ դրույթները կարգավորվում են Հրապարակային պայմանագրով։
Ո՞վ է կատարում կազմակերպության մասին տեղեկատվության մուտքագրումը։
Կազմակերպության, ինչպես նաև առաջարկվող ծառայությունների մուտքագրումը կատարում է բացառապես գործընկերոջ կողմից լիազորված ներկայացուցիչը։ Կազմակերպությունը, գործընկերոջ կողմից մուտքագրված ծառայությունը հաստատելուց առաջ, կատարում է ուղղումներ։
Ինչպե՞ս է կատարվում հաճախորդների այցելությունները։
Հաճախորդը ներկայացնում է QR կոդ, ինչը սքանավորելուց հետո, Կոմերցիոն գործընկերոջ ներկայացուցիչը տրամադրում է պայմանագրով սահմանված զեղչը կամ անվճար մուտքը։