info@bidfortrip.com (+374) 55 68-28-08


Համագործակցության տարբերակներ

 


Գործընկերոջ առավելությունները

Դուք կարող եք գրանցվել հարթակում որպես գործընկեր։ Գործընկեր կարող է դառնալ զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող ցանկացած ընկերություն։ Այս համագործակցության շրջանակում Դուք կարող եք ներկայացնել Ձեր ծառայությունը կամ ծառայությունները բոլորովին անվճար և, հարթակին կցված բազմաթիվ վճարային համակարգերի միջոցով, կազմակերպել առցանց վաճառք։ Համագործակցության բոլոր դրույթները կանոնակարգվում են պայմանագրային հիմունքներով։ Առցանց գնումները, ամրագրումները, վճարային հաշվետվությունները Դուք կարող եք տեսնել Ձեզ տրամադրված կառավարման վահանակի միջոցով, որտեղից էլ Դուք կարող եք ցանկացած ժամանակ կատարել փոփոխություններ և ավելացնել ծառայություններ։ 

 

Դառնալ գործընկեր
Վաճառիր ծառայություններդ առցանց և ավելացրու վաճառքներդ

Տեղեկատվական գործընկերոջ առավելությունները

Դուք կարող եք գրանցվել հարթակում որպես տեղեկատվական գործընկեր։ Տեղեկատվական գործընկեր կարող է դառնալ զբոսաշրջային կամ հարակից ոլորտներում գործունեություն ծավալող ցանկացած ընկերություն։ Այս համագործակցության շրջանակում Դուք կարող եք ներկայացնել Ձեր ծառայությունը կամ ծառայությունները բոլորովին անվճար և հասանելի դառնալ հազարավոր զբոսաշրջիկների շրջանում։ Ձեր ծառայությունները մուտքագրելու և փոփոխություններ կատարելու համար Ձեզ է տրամադրվում կառավարման վահանակ։

Դառնալ տեղեկատվական գործընկեր
Անվճար ներկայացրու ծառայությունդ 1000-ավոր սպառողների

Տեղաբնակ ուղեկցորդի առավելությունները

Դուք կարող եք գրանցվել հարթակում որպես տեղաբնակ ուղեկցորդ։ Տեղաբնակ ուղեկցորդ կարող է դառնալ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձը, ով կազմակերպում է խմբային կամ անհատական էքսկուրսիաների իր բնակավայրում։ Այս համագործակցության շրջանակում Դուք կարող եք ներկայացնել Ձեր հեղինակային էքսկուրսիաները բոլորովին անվճար և, հարթակին կցված բազմաթիվ վճարային համակարգերի միջոցով, կազմակերպել առցանց վաճառք։ Համագործակցության բոլոր դրույթները կանոնակարգվում են պայմանագրային հիմունքներով։ Առցանց գնումները, ամրագրումները, վճարային հաշվետվությունները Դուք կարող եք տեսնել Ձեզ տրամադրված կառավարման վահանակի միջոցով, որտեղից էլ Դուք կարող եք ցանկացած ժամանակ կատարել փոփոխություններ և ավելացնել ծառայություններ։

Դառնալ տեղաբնակ ուղեկցորդ
Կազմակերպեք Ձեր հեղինակային էքսկուրսիաները
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}