Դիլիջան-Իջևան մայրուղի, Գոշի 1/1
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Բելվեդեր Էկո Ռեզորթ հանգստյան գոտին գտնվում է Դիլիջան Իջևան մայրուղուց 200մ հեռավորության վրա Երևանից՝ 109 կմ՝ Գոշավանքի շրջադարձի վրա Ճամբարակ Աղստև գետի ափին։ Այստեղ կարող են հանգստանալ ինչպես ակտիվ հանգստի այնպես էլ պասիվ հանգստի սիրահարները: Լռությունը, գետը, շրջակա անտառները կօգնեն մեր հյուրերին վայելել բնության գրկում հանգստի ամբողջ շքեղությունը: Տարածքում կա հսկվող ավտոկայանատեղի: Մեր հանգստյան գոտուց շատ հեշտ է հասնել այս տարածաշրջանի տեսարժան վայրերը:
Ձեզ սպասում են հարմարավետ համարներ, ամառանոց, իսկական հայկական խոհանոցով ռեստորան ինչպես նաև բացօթյա տաղավարներ, որտեղ կարող եք վայելել Ձեր ընթրիքը՝ հենց գետի ափին:
Գետը և լեռնային լանդշաֆտները, մաքուր և առողջարար օդը, էկո սննդամթերքը, ինչպես նաև մի շարք զվարճանքներ՝ լինի ձիով զբոսնելը կամ ոտքով զբոսանքը, ինչպես նաև ավելի ակտիվ սպորտաձևերը, ինչպիսին հեծանիվ վարելն է, դարձնում են Բելվեդեր Էկո Ռեզորթը գրավիչ և զբոսաշրջիկների համար սիրված վայր, որտեղ կրկին ու կրկին վերադառնալու ցանկություն է առաջանում:
Բելվեդեր Էկո Ռեզորթն առաջարկում է.
Բելվեդեր Էկո Ռեզորթն առաջարկում է հարմարավետ տաղավարներ, որոնք գտնվում են Աղստև գետի ափին: Տաղավարները նախատեսված են 8-20 անձի համար: Բոլոր տաղավարներում կա էլեկտրականություն: Ամեն տաղավարի հետ տրամադրվում է մանղալ: Տարածքում կան սանհանգույցներ։
Առաջարկում ենք հետևյալ քանակի տաղավարներ
Ուշադրություն: Քանակ բաժնում անհրաժեշտ է նշել տաղավարների քանակը:
Ծառայությունը 1 օրով ընտրելու դեպքում խնդրում ենք ընտրել մուտքի և ելքի նույն ամսաթիվը:
Տվյալ ծառայությունը հասանելի է միայն ամառային ամիսներին:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
Օգտագործողների քանակ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա