Գյումրին բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ Այժմ Գյումրին համարվում է մեդալակիր մարզիկների մայրաքաղաք և հայկական լավագույն ֆիլմերի նկարահանման հրապարակ։ Քաղաքը նաև անվանում են «հումորի մայրաքաղաք», քանի որ այստեղ են ծնվել ականավոր հայ նկարիչներ և կատակերգուներ: