ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Մեր հյուրատունը՝ Apple Tree Family House ECO-ն գտնվում է Հայաստանի հանրապետության ամենահամեղ, ամենախելացի, ամենահյուրընկալ, յուրովի գեղեցիկ և պատմամշակութային կոթողներով հարուստ Շիրակի մարզում: Հյուրատան տեղորոշումը Անի համայնքի Ձորակապ գյուղում է, որը հայտնի է իր հիանալի բնակիչներով և գերազանց աշխարհագրական դիրքով: Գտնվում է Երևան-Գյումրի հանրապետական նշանակության Մ1 հյուսիս-հարավ ճանապարհահատվածի անմիջապես հարևանությամբ, երկարաձիգ գեղեցկագույն սարի լանջին: Քաղաքային աղմուկից կտրված, բնության այդ փոքրիկ անկյունում ամեն ինչ բացառապես էկոլոգիապես մաքուր է ու խնամված: Մեր հյուրատունն իրենից ներկայացնում է գյուղական կոլորիտի մեջ ամփոփված և արդիական չափանիշներին համահունչ ամբողջական համալիր՝ ամբողջովին պարսպապատված 4000քմ մրգատու (մոտ 500 մրգատու ծառերով շրջապատված) այգում, որն էլ իր հերթին անկրկնելի բնության դրախտային միջավայրն է ապահովում: Հյուրատունը բաղկացած է թվով 5 առանձին ընտանեկան ապարտամենտներից՝ յուրաքանչյուրը առանձին մուտքերով՝ 2, 4 , 6+2, 8+2 և 12+2 անձի համար նախատեսված: Յուրաքանչյուր ապարտամենտ իր մեջ ներառում է ըստ անձերի քանակների ննջարաններ, հյուրասրահ, սանհանգույց՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պարագաներով, և խոհանոց՝ նույնպես ապահովված ըստ անձերի քանակների անհրաժեշտ բոլոր իրերով և պարագաներով, անվճար ինտերնետ կապ և թվային հեռուստացույցներ: Յուրաքանչյուր ապարտամենտի թե՛ ներքին, թե՛ արտաքին ձևավորմանը ցուցաբերվել են անհատական ինքնատիպ, չկրկնվող, յուրահատուկ մոտեցումներ, որոնք ջերմ և ողջունող են: Հյուրատան դրախտային բակում ունենք երկու լողավազաններ՝ նախատեսված մեծերի և երեխաների համար, յուրօրինակ լուծումներվ կառուցված տաղավարներ, այգու տարբեր հատվածներում զետեղված ճոճանակներ, գամակներ, ընթերցասեղաններ, թեյասեղաններ և մանկական խաղանկյուն: Մեր հյուրտունն ունի նաև խաղասրահ, 4 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ և իր մեջ գործող Apple Tree Eco Food բացառապես էկոլոգիապես մաքուր գյուղական սնունդով պատրաստված ճաշկերույթի համար նախատեսված հնաոճ իրերի համատեղությամբ ձևավորված սրահ, գրադարան, որտեղ պարբերաբար անցկացվում են նաև վարպետաց դասեր:
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ «ՇԻՐԱԿ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ 24 կմ
Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաքը, իր մեծությամբ երկրորդն է հանրապետությունում։ Քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը։ Այն տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը, Կրասնոդարը, Աթենքը և գերմանական Սեմինգենը։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի ծառայության արժեքի 30%-ը: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: