ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Արծիվ հյուրատունը գտնվում է Հայաստանի գեղատեսիլ մարզերից մեկում՝ Տավուշում, Դիլիջան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում՝ կենտրոնից 1.5 կմ հեռավորության վրա։
Տավուշի մարզը և, հատկապես, Դիլիջանը հայտնի է իր հրաշք անտառներով, պատմամշակութային և հոգևոր կենտրոններով։ Դիլիջան այցելելով՝ Ձեր օրը կարող եք լցնել բազմաթիվ քայլարշավային ուղիներով այցելելով տարբեր տեսարժան վայրեր։ Այդպիսի վայրերը շատ են` Հաղարծինի վանական համալիր, Գոշավանք, Գոշի լիճ, Պարզ լիճ, Ջուխտակ վանք, Մաթոսավանք....եղևնիների պուրակ, որտեղ կարող եք եղևնիների ճյուղերից պատրաստված թեյ խմել։
Արծիվ հյուրատունը գործում է 2004 թվականից։ Շուրջ 16 տարի փորձում ենք չշեղվել այն ուղուց, որն ընտրել ենք մեր հյուրատան զարգացման գործում։ Հյուրատան առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միայն մեզ մոտ կտեսնեք մեր իսկ ձեռքով պատրաստված իրեր, որոնք էլ ավելի են գեղեցկացնում տարածքը։ Հավաքածուները շատ են` ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի նախասիրությունները վերածվել են գեղեցիկ հավաքածուների, որոնցից շատերը կրկնօրինակ չունեն։
Մեզ մոտ տիրում է ջերմ ընտանեկան մթնոլորտ, և բոլոր այցելուները հետագայում դառնում են մեզ մտերիմ ու հոգեհարազատ մարդիկ։
Հյուրատանը տրամադրվում են երկտեղ, եռատեղ, ինչպես նաև ընտանեկան սենյակներ: Ընտանեկան սենյակը նախատեսված է 6 հոգու համար, գտնվում է մանսարդային հարկում: Սենյակն ունի 3 ննջասենյակ, հյուրասենյակ, պատշգամբ և 1 սանհանգույց:
Արծիվ հյուրատանը գիշերելուց բացի կարող եք մասնակցել վարպետաց դասերին և համտեսին, որոնք իրականացնում են հյուրատան ընտանիքի անդամները։
Վարպետաց դասերի համար անհրաժեշտ է նախապես պայմանավորվել։
Հյուրատունն ունի գեղեցիկ և խնամված բակային տարածք, որտեղ կարող եք վայելել առավոտյան սուրճը, իսկ Ձեր օրն ավարտել ընկերների հետ տաղավարում՝ սեղանի խաղերի շուրջ։
Հյուրատան առաջին հարկում առկա է առանձին խոհանոցային հատված, որտեղ ինքնուրույն կարող եք պատրաստել Ձեր նախընտրած ուտելիքը։ Բացի նախաճաշից, հյուրատանը կարող եք նաև ընթրել:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներՄինչև 5 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա: Լրացուցիչ մահճակալի վրա 6 տարեկանից բարձր անձանց կեցության արժեքը 3000դրամ է:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 7 օր առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: