ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Գյումրու Շիրազի 53 հասցեում գտնվող «Հայ Ասպետ» հյուրատան յուրօրինակ ու միայն Գյումրիին բնորոշ մթնոլորտն ու կահավորումը հիասքանչ վայր է և անկրկնելի հնարավորություն բարձրակարգ հանգիստ և տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար։ Սա նաև յուրահատուկ վայր է պրոֆեսիոնալ լուսանկարչի կողմից արված անկրկնելի լուսանկարների շարք ունենալու համար:
Հյուրատունը բացվել է 2018թ.-ին՝ միանգամից դառնալով քաղաքի այցեքարտերից մեկը: Այն առանձնանում է իր յուրահատուկ, հյուրընկալ և հյուրասեր մթնոլորտով, որն ավելի հիշեցնում է գյումրվա ծնողական օջախ, քան լոկ գիշերակաց տրամադրող տարածք: Վկայությունն են բազմաթիվ հյուրերի արձագանքներն ու մեկնաբանությունները՝ արված ինչպես զբոսաշրջային կայքերում, այնպես էլ հյուրատանը պահվող մատյանում: Booking.com հարթակի կողմից «Հայ Ասպետ»-ն արդեն հասցրել է ստանալ որակի նշան և 9.3 գնահատական:
Հյուրատան 1870թ.-ի շինությունն ընդգրկված է Գյումրու «Կումայրի» արգելոց-թանգարանի ցանկում, գտնվում է քաղաքի Կենտրոնական հրապարակից ընդամենը քայլելով 3 րոպեի հեռավորության վրա: Այնտեղ կարելի է արագ և հեշտությամբ հասնել քաղաքի երկաթգծից և ավտոկայանից: Շենքի անմիջական հարևանությամբ են գտնվում Հ. Շիրազի եւ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանները, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի թանգարանը, հնագույն եկեղեցիները, Շիրակի առաջնորդարանը, կենտրոնական հրապարակը, Ռիժկովի ճեմափողոցն իր հմայքով և ժամանցի վայրերով, 1924թ.-ին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը, կենտրոնական զբոսայգին և այլ հետաքրքիր վայրեր: Մոտակայքում կան նաև տարբեր բարձրակարգ խանութներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, ստոմոտոլոգիական կենտրոններ: Փողոցը վերանորոգված է և լուսավորված:
Երկամյա հիմնանորոգումից հետո շինությունը պահպանել է իր 150ամյա դեմքը եւ հմայքը՝ միաժամանակ ստանալով բոլոր արդի հարմարությունները: Տունը հետաքրքիր է նաև իր պատմությամբ. այն քաղաքի հնագույն տներից է, ծառայել է որպես շտաբ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ինչի վկաներն են գտնված հրացանները: Տունը բաղկացած է երկու առանձին հարկաբաժնից` «Ասպետ» և «Բյուզանդական արքայադուստր»՝ իրենց ննջասենյակներով, սանհանգույցներով, հյուրասենյակ-խոհանոցով: Հյուրատունը կահավորված է վինտաժային կահույքով և համալրված է ժամանակակից բոլոր արդի սարքավորումներով` սառնարանով, միկրոալիքային վառարանով, արդուկով, վարսահարդարիչով: Տրամադրվում է մանկական օրորոց և մանկական սպիտակեղեն: Մեծահասակների սպիտակեղենն ասեղնագործ է:
Տարածքը դրսում ունի տեսահսկման համակարգ, ներսում առկա են հակահրդեհային և անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր հյուրի մուտքից անմիջապես առաջ ողջ տարածքն ախտահանվում է` անկախ կորոնավիրուսի առկայության պարագայից: Տրամադրվում են հիգիենայի պարագաներ, ինչպես նաև երեքական սրբիչ՝ յուրաքանչյուր հյուրի հաշվարկով, բաղնիքի խալաթներ և բաղնիքի հողաթափեր ըստ սեռի: Հյուրին ժամանելիս սպասում է թեթև հյուրասիրության սեղան: Կա նույնիսկ արհեստական ջրվեժ` ամռան տապը զովացնելու եւ մեդիտացիայի համար: Ամեն համարում և ընդհանուր սենյակում կան հեռուստացույցներ, անվճար WiFi: Հյուրատունը միաժամանակ կարող է ընդունել մինչև 7 հյուր:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 3 օր առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոնը՝ Գյումրի քաղաքը, իր մեծությամբ երկրորդն է հանրապետությունում։ Քաղաքից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում Գյումրու «Շիրակ» օդանավակայանը։ Այն տեղական նշանակության օդանավակայան է և սպասարկում է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Մոսկվան, Դոնի Ռոստովը, Սոչին Եկատերինբուրգը, Կրասնոդարը, Աթենքը և գերմանական Սեմինգենը։
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
-
{{children}} Երեխա ԵրեխաներԴուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 3 օր առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: