info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Արարատի մարզ, ՀՀ

ՀՀ Արարատի մարզի տարածքը կազմում է 2090 քառ. կմ և զբաղեցնում է ՀՀ տարածքի 7 %-ը: Բնակչությունը 258.2 հազ.մարդ՝ ՀՀ բնակչության 8.7%-ը: Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Մարզի տարածքն ունի ինչպես կարևոր տնտեսաաշխարհագրական, այնպես էլ ռազմավարական դիրք: Այնտեղով են անցնում հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու մի հատվածը, հանրապետական, ինչպես նաև միջպետական նշանակության Երևան-Վայոց ձոր-Սյունիք և ապա Արցախ ու Իրան ավտոմայրուղին:

Արարատի մարզ, ՀՀ

Բացահայտե՛ք լավագույնը

10%
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ դեպի Խոր Վիրապի վանական համալիր
Արարատի մարզ, ՀՀ
0 Կարծիք
3Ժ․
սկսած
16.000դ 14.400դ

Տեսնել ավելին

Քարտեզ

Օգտակար տեղեկություն

Տեսարժան վայրեր

Մարզի առանձնահատկությունները

Արարատի մարզում է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայրերից ամենահայտնին՝ Խոր Վիրապը։ Հայկական վանական համալիրը կառուցվել է 642 թ.: Խոր Վիրապ նշանակում է խոր փոս: Խոր Վիրապի վերաբերյալ ամենահետաքրքիր փաստը այն է, որ վանքը կառուցվել է թագավորական բանտի վայրում, որտեղ էլ 13 տարի բանտարկված է եղել առաջին կաթողիկոս և հայոց առաքելական եկեղեցու առաջին ղեկավար՝ Գրիգոր Լուսավորիչը: Վանական համալիրի տարածքից բացվում է անկրկնելի տեսարան դեպի բիբլիական լեռ՝ Արարատ:

Տեսարժան վայրեր

Մարզկենտրոն

Մարզի ամենախոշոր քաղաքը մարզկենտրոն Արտաշատն է: Այն գտնվում է Երևան-Գորիս-Ստեփանակերտ ավտոխճուղու վրա, հայոց պատմական մայրաքաղաք Արտաշատից 10կմ հյուսիս-արևմուտք, որից և ստացել է իր անվանումը: Արտաշատը Հայաստանի Հանրապետության միջին մեծության քաղաքներից է, որն ունի բազմաճյուղ արդյունաբերություն: Վերջին 3-4 տասնամյակների ընթացքում կառուցվել և գործում են գինու, մրգի պահածոների, հախճապակու, խեցեգործական իրերի գործարանները:

Տեսարժան վայրեր

Խոսրովի արգելոց

Խոսրովի արգելոցը կազմավորվել է IV դ. Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից հիմնած անտառի տարածքում 1958թ․։ Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ /ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը/, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում: Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ:

Տեսարժան վայրեր

Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինի ավերակներ

Հնավայրն ընդգրկում է շուրջ 2 հա տարածություն: Քաղաքի բազմամյա պեղումների ընթացքում բացվել են միջնաբերդի և թաղամասերի՝ տարբեր դարերին պատկանող աշխարհիկ, պաշտամունքային ու արտադրական տարածքներ, որոնք իրենց հերթին թույլ են տալիս հասկանալու Դվինի գոյության ժամանակագրական պատկերը:

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}