info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Գանձասարի վանք

 

Հինավուրց Արցախը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով: Վանքային համալիրներից արժանահիշատակ է Գանձասարի վանքը, որը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը: Գտնվում է այժմյան ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի Գանձասար կոչվող անտառապատ բլրի վրա: Այն կառուցվել է տեղի Ծմակահող գյուղի տորոնագույն ընտիր քարով: Գանձասարի վանքը կառուցվել է 1216-1238 թվականներին Խաչենի իշխան Հասան-Ջալալի կողմից, նորոգվել է 1993-1997 թվականներին: Արտաքին հարուստ հարդարանքում առաջին հայացքից աչքի է զարնում 16 նիստանի թմբուկը, որի նիստերը մեկընդմեջ բաժանված են անկյունաձև խորշերով, իսկ դրանցում տեղադրված են Սուրբ Աստվածամոր, Հիսուս Քրիստոսի, Ադամի և Եվայի բարձրաքանդակները: Վանքի գլխավոր կառույցը Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որն իր ճարտարապետական լուծումներով և ոճով համարվում է 10-րդ դարի վերջին կառուցված Հաղպատի վանքի Սբ. Նշան եկեղեցու ճիշտ կրկնակը:

Եկեղեցու գավիթն ունի երկու մուտք, որոնցից գլխավորը երիզված է բացառիկ ճոխ քանդակազարդված երեսակալով, որտեղ ամփոփված է նույնքան ճոխ կամարակապ շքամուտքը՝ իր վերևի քառանկյունի լուսամուտով: Արևմտյան պատի և գմբեթի ստորին գլանաձև մասի մշակումներն առանձնակի տեղ են գրավում միջնադարյան Հայաստանի ճարտարապետության մեջ: Պատմական փաստերը վկայում են, որ Գանձասարի վանքում են ամփոփված Գրիգոր Լուսավորչի «օրենուսույց սուրբ ծնոտը, նրա թոռան և բազմաթիվ այլ նահատակների սուրբ նշխարները, ինչպես նաև Հովհաննես Մկրտչի գլուխն ու նրա հոր՝ Զաքարիայի արյունը: Փարիզի Սորբոնի համալսարանի բյուզանդական պրոֆեսոր Շառլ Դիլը Գանձասարի վանքը դասել է հայկական ճարտարվեստից համաշխարհային մշակույթի գանձարան մտած գործերի շարքում: Երկար դարեր շարունակ Գանձասարի վանքը հանդիսացել է Հայաստանի արևելյան գավառների հոգևոր, կրոնական կենտրոնը, և լինելով մշակութային ու մտավոր կյանքի զարգացման հիմնաղբյուրներից մեկը՝ կրթել է բազմաթիվ հոգևոր գործիչներ: Գանձասարի վանքի ճարտարապետական համակառույցը, միաձուլված շրջապատի չքնաղ բնության հետ, հայ ժողովրդի հազարամյա բազմահարուստ ճարտարապետական ժառանգության հոյաշեն գանձերից մեկն է:

  Հիմնադրումը

13-րդ դար

  Տեղակայվածությունը

Արցախ

Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}