info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Մատենադարան

 

Ի՞նչ կարող եք տեսնել Մատենադարանում

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Երևանում և Ձեզ է ներկայացնում հնագույն և բացառիկ ձեռագրերի հավաքածուներ: Այն համարվում է «Ազգային հիշողության պահպանման և զարգացման» ամենակարևոր վայրերից մեկը: Մատենադարանի թանգարանային համալիրը բաղկացած է 15 ցուցասրահներից, որոնցում ներկայացված են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի՝ շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են և′ ամբողջական ձեռագրեր, և′ ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ, ինչպես նաև օտարալեզու ձեռագրեր:

Այն ներկայացնում է հայոց մշակույթը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի գյուտից (405 թ.) մինչև XVIII դար: Ներկայացված են հին հայերեն թարգմանություններ, միջնադարյան գիտության և արվեստի բոլոր բնագավառներին վերաբերող աշխատություններ, նվիրատվություններ, ինչպես նաև միջնադարյան հայկական մանրանկարչության և կազմերի նմուշներ: Արևելյան ձեռագրերի սրահում այցելուները ծանոթանում են պարսկերեն, արաբերեն, օսմաներեն, աֆղաներեն, ուզբեկերեն ձեռագրերի հետ, որոնց քանակը Մատենադարանում անցնում է 3.000-ից: Դրանք կրոնական, պատմագրական, փիլիսոփայական, բժշկական, խրատական աշխատություններ են, միջնադարյան սիրավեպեր և պոեմներ, ինչպես նաև արևելյան մանրանկարչության և գեղագրության հրաշալի նմուշներ: 

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Մաշտոցի պողոտա 53, Երևան 

  Հեռախոսահամար

+374 10 51-30-14

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Շաբաթ

  Կայքէջ

www.matenadaran.am

Ցանկանու՞մ եք զեղչի կտրոն
Այցելե՛ք Մատենդարան ավելի մատչելի գնով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}