info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Շենգավիթ բնակատեղի

 

Ի՞նչ կարող եք տեսնել Շենգավիթ բնակատեղիում

Շենգավիթը եզակի վաղ երկրագործական բնակատեղի է Մերձավոր Արևելքում (Ք.ա IV-III հզ., վաղ բրոնզ): Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում` Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Շենգավիթ բնակատեղին Հայաստանի Վաղ Բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է: Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, Հրազդան գետի ձախ ափին: Բլուրն ունի 6 հա մակերես և գտնվում է Հրազդան գետի մակերևույթից 30 մ բարձրության վրա: Հնավայրում 1936-1938թթ հետազոտություններ, ապա պեղումներ է կատարել հնագետ Եվգենի Բայբուրդյանը, ապա շուրջ երկու տասնամյակ հնավայրը դուրս է մնացել մասնագետների ուշադրությունից: 1958թ-ից Շենգավթի տարածքում հնագիտական նոր ուսումնասիրություններ ու պեղումներ են սկսվել հնագետ Սանդրո Սարդարյանի ղեկավարությամբ: 1958-1980թթ ընթացքում նրա կողմից պեղվել է բնակատեղիի պահպանված հատվածի կենտրոնական մասը: 2000թ. օգոստոսից ուսումնասիրություններ են կատարվում հայ – ամերիկյան միացյալ հնագիտական արշավախմբի կողմից՝ հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարությամբ: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան (հնում` Իլդարունի) գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:

Կոնտակտային տվյալներ

  Հասցե

Բագրատունյաց փող. 1, Երևան, Հայաստան

  Հեռախոսահամար

+374 10 43-26-61

  Աշխատանքային օրեր

Երեքշաբթի-Կիրակի

  Կայքէջ

www.erebuni.am

Ցանկանու՞մ եք զեղչի կտրոն
Այցելե՛ք թանգարան ավելի մատչելի գնով
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}