Գործընկեր Mar 2021-ից
«Խորոզյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2014 թվականին։ Այս պահին ներգրավված է հյուրընկալության, հանրային սննդի կազմակերպման և գյուղատնտեսության ոլորտներում։
Արդեն 6 տարի է Ստեփանավանում գործում է «Քարահունջ» ռեստորանը, համանուն անվանմամբ ռեստորան գործում է նաև Դիլիջանում՝ 2017 թվականից։ Երկու ռեստորաններում էլ բացի սննդի հատվածից կա նաև հուշանվերներր վաճառքի բաժին, գրախանութ։ Ռեստորանի և գրախանութի համատեղման նախաձեռնությունը պատահական չէ` միտումը սննդի և հոգևոր մշակույթի ներձուլումն է մեկ վայրում, ինչը հնարավորություն կընձեռի հաճելիի և օգտակարի համադրման:
«Խորոզյան Ինտերնեյշնլ» կազմակերպությունն այս կերպ փորձ է անում ոչ միայն պահպանել հայկական մշակույթն ու կենցաղը, այլև զուգահեռաբար հրամցնել այն օտարերկրացիներին` խթանելով զբոսաշրջությունը, հետաքրքրություն առաջացնելով սեփական մշակույթի չմոռացված, բայց ժամանակավորապես ստվերում հայտնված ավանդույթների ու կենցաղվարման հանդեպ: