Գործընկեր Feb 2021-ից
Բուդուարթը ներկայացնում ենք մենք՝ Արմանն ու Մարգարիտան: Երկուսս էլ ավարտել ենք Գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղը՝ անսահման ոգեշնչվելով արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանի գործերով, ով ավելի քան 30 տարի ապրել է Դիլիջանում, մասնակցել է Դիլիջանի հին փողոցի վերականգնմանը և Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի ստեղծմանը։