Գործընկեր Dec 2020-ից
Ողջույն, ես Հովհաննեսն եմ, տեղացի գիդ Գյումրիում։ Համոզված եմ, որ քաղաքները հյուրերին պետք է ներկայացնեն հենց տեղացի զբոսավարները։ Միայն ապրելով քաղաքում, իմանալով նրա նիստուկացը, մարդկանց ու վայրերը՝ հնարավոր է ճիշտ, հետաքրքիր ու արժանի ներկայացնել Գյումրին հյուրերին։ Ամբողջ կյանքս անցկացրել եմ Գյումրիում, տեսել եմ քաղաքի և սովետական, և 90-ականների, և ներկայիս կյանքը։ Մեկն եմ այն մարդկանցից, ով տեսել է 1988 երկրաշարժը և կարող եմ հնարավորինս համապարփակ պատմել ձեզ անցյալի, ներկայի և դրանց միջև կապի մասին։ Մեր էքսկուրսիաների ժամանակ ձեզ ցույց կտամ Գյումրիի բոլոր պատմական և մշակութային շերտերը։ Կբացահայտեմ գյումրեցիների տաղանդի, չեմպիոնության, հումորի և այլ յուրահատկությունների պատճառները։ Կհասկանաք, թե ինչու հենց այս քաղաքը դարձավ արհեստի, արվեստի, մշակույթի և սպորտի հայրաքաղաք։ Այս ամենը, ինչպես նաև բազում այլ գաղտնիքներ կիմանաք, եթե որոշեք այցելել Գյումրի և պատվիրեք էքսկուրսիա ինձ հետ։