Գործընկեր Mar 2021-ից
«Իջևան» պատմաերկրագիտական թանգարանը գտնվում է Իջևան քաղաքի հարավային մասում՝ Իջևան-Երևան մայրուղու աջ կողմում, բուսաբանական այգու հարևանությամբ: Թանգարանը հիմնադրվել է 1955թվականին, այն անվանվել է «Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում»: Անվանման պատճառն այն էր, որ Հայաստանի հեղկոմի նախագահ Սարգիս Կասյանի նախաձեռնությամբ 1920թ. նոյեմբերի 30-ին Իջևանից մորզեի հեռագրային սարքով հաղորդվում է Մոսկվա Վ. Ի. Լենինին սովետական կարգերի հաստատման մասին: Այդ թանգարանը գոյատևել է մինչև 1985թվականը և համարվել է Հայաստանի շրջանային թանգարանների շարքում ամենահարուստն ու ամենաշատ այցելուներ ունեցողը: 1997թ. Իջևանի քաղաքապետի նախաձեռնությամբ այն վերաբացվեց և անվանվեց «Իջևան» պատմաերկրագիտական թանգարան: