Գործընկեր Mar 2021-ից
Հյուրատունն ընտանեկան է. մենք հիմնել ենք Ջերմատունը՝ միավորելով մշակույթն ու բնությունը և առաջարկելով հայկական հյուրընկալությունը մեր հյուրերին: Մենք գտնվում ենք սարի գագաթին՝ հայտնի դիլիջանյան Հարբած անտառին շատ մոտ: Մեզ մոտ իրենց հանգիստը կարող են անցկացնել ինչպես միայնակ ճանապարհորդները, այնպես էլ զույգերը, ընկերներն ու ընտանիքները: