Գործընկեր Feb 2021-ից
Միկոյան եղբայրների տուն-թանգարան, հիմնադրվել է 1971 թվականին՝ հավերժացնելու Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած անգնահատելի ծառայությունները։ Հուշահամալիրը և թանգարանը բացվել են 1982 թվականի հունիսի 17-ին։ Թանգարանի բացման օրը Մոսկվայից թանգարան են բերվել ամենաազդեցիկ երկու ցուցադրանմուշները՝ ՄԻԳ ինքնաթիռը և Արտեմ Միկոյանի ծառայողական մեքենան։ Տուն-թանգարանը տարիների ընթացքում հարստացվել է նաև այլ ցուցադրանմուշներով։