Հրաշալի ժամանց Գյումրիում
Խաչքարագործությունը ինձ դեռ վաղուց էր հետաքրքրում։ Իմանալով այն մասին, որ Գյումրիում կա իր տեսակի մեջ եզակի վարպետ-խաչքարագործ, որոշեցի այցելել և փորձել զարդանախշեր քանդակել։ Նարինեն ներկայացրեց հայկական մշակույթում կիրառվող զարդանախշերը։ Խորհուրդ եմ տալիս այցելել Նարինեի արհեստանոցը և փորձել ինքնուրույն պատրաստել խաչքար։ Հետաքրքիր և չկրկնվող փորձառություն է։