Գործընկեր May 2021-ից
Հանգստի գոտի ստեղծելն ընտանեկան գաղափար էր, որտեղ սկսած հիմնադրման օրվանից մինչ այժմ մեր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի իր անմիջական և անգնահատելի ներդրումը։ Դառնալով ընտանիքի հիմնական գործունեությունը՝ հյուրատունը շարունակեց պահպանել ու էլ ավելի զարգացնել ջերմ ընտանեկան միջավայրը։ Հյուրատան առօրյա գրեթե բոլոր գործերը կարգավորվում և կազմակերպվում են մեր ընտանիքի անդամների կողմից։ Սա էլ հենց համարում ենք մեր հյուրատան գլխավոր ձեռքբերումը։ Հյուրատունը անվանակոչել են մեր հյուրերը, քանի որ մեր մոտ կան տարբեր ժամանակների հնաոճ իրեր, որոնք որ յուրահատուկ ջերմ ու հարազատ միջավայր են ստեղծում հյուրատանը։ Այստեղ հանգստացողները անվտանգությունը և ապահովվածությւոնը հոգացած է մեր կողմից։