Ենոքավան համայնք 1, 31 փ.
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։
Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։ Մարդկանց մեծամասնությունը խաղաղվում է բնության մեջ, բայց ներկայումս բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում բնության հետ։
Անտառային միջավայրում հիմնելով «Կանաչ տուն» հանգստյան գոտին՝ մենք նպատակ ունեինք ձևավորելու այնպիսի հանգստի մշակույթ, որը մարդկանց կսովորեցներ հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն։ Նաև փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ և մշակույթը չեն հակադրվի բնությանը, այլ կզուգակցվեն միմյանց հետ։
Տարածաշրջանում գործող տարատեսակ հանգստյան կենտրոններում մատուցվող ծառայությունների մեջ մշակութային բաղադրիչի, մարդ-բնություն կապի և անտառային մաքուր միջավայրում նորաոճ տաղավարների բացակայությունը և այդ ուղղությունների նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն անհրաժեշտ նախադրյալ հանդիսացավ հանգստյան գոտու ստեղծման և զարգացման համար։
20-ից մինչև 100 անձանց համար նախատեսված չորս տաղավարներում մեր հյուրերը կարող են կազմակերպել իրենց խնջույքները և սեմինար դասընթացները՝ վայելելով մաքուր օդ և անտառային միջավայր, իսկ տարածքում գործող սրճարան-ռեստորանում կարող են պատվիրել սնունդ, հյութեր և խմիչքներ։
Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Максимальное количество гостей
ЗАБРОНИРОВАТЬ СЕЙЧАС Забронировать сейчас