info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Քայլարշավ դեպի «Լաստիվեր Անապատ» - Կանաչ տուն

գ. Ենոքավան, փող. 1/31

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

4 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

Անհատական էքսկուրսիաներ

Խմբի քանակ

15 անձ

Ուղղություն

Տավուշի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։

Առաջարկում ենք միասին քայլել դեպի Լաստիվեր անապատ:

Քայլարշավը սկսվում է «Կանաչ տուն» հանգստյան գոտուց, որտեղից դեպի «Լաստիվեր Անապատ» տանող մոտ 3,5 կմ անտառային արահետներով արշավը տևում է մոտ 4-5 ժամ /ներառյալ հիշյալ տարածքում զբոսանքը/, իսկ ճանապարհին բացվող բնության գեղեցիկ տեսարանները գրավում են բնության սիրահարներին և էքստրեմալ զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստ են հաճելին համատեղել օգտակարի հետ։

Քայլարշավի ընթացքում զբոսաշրջիկները կարող են տեսնել Լաստիվերի տարածքում գտնվող քարանձավ-անապատը, Սառնաջուր գետը, գետի փոքր և մեծ ջրվեժները, ինչպես նաև սաղարթախիտ և գեղեցիկ տեսարաններով բնությունը։

Անտառում գտնվող քարանձավը տեղակայված է ձորի լանջին, որին հասնելու համար մարդիկ ստիպված կառուցել են գերաններից պատրաստված աստիճաններ և կառույցը նման է լաստի, այդ իսկ պատճառով, ըստ ավանդազրույցների՝ տեղացիները նշված վայրն անվանել են «Լաստիվեր», իսկ XIII-XIV դդ. մոնղոլական արշավանքների ժամանակ բնակչությունը թաքստոց է գտել քարանձավում:

Քարանձավի պատերի որոշ հատվածներում զբոսաշրջիկները կարող են տեսնել խորաքանդակներ, որոնք պատկերում են հարսանիք։ Ըստ ավանդազրույցների՝ այդ խորաքանդակը թողնվել է այն մարդու կողմից, ով քարանձավում է եղել իր ճգնավորության ժամանակ, այդ իսկ պատճառով նշված վայրը նաև կոչում են «Անապատ»: Քարանձավից արահետ կա դեպի կիրճ, որտեղ գտնվում են «Լաստիվեր Անապատ» վայրում կառուցված փայտե տնակները, Սառնաջուր գետի ջրվեժները։ 

Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.

     Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:


 

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԱՄԵՆ ՕՐ՝ 10։00 - 21։00

ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ

ՄԵԿՆԱՐԿ՝ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒՑ

ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 3,5 ԿՄ

ԶԵՂՉԵՐ ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Փորձառու էքսկուրսավարի ծառայություն

Լաստիվեր Անապատի տոմս (արժեքը՝ 1000դրամ)

Սնունդ և ջուր (կարող եք վերցնել Ձեզ հետ)

Հիմնական տեսարժան վայրերը

Թեմատիկ ճանապարհորդություն

Արշավներ
Էկոտուրիզմ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Լաստիվեր Անապատի մուտք

«Լաստիվեր Անապատում» մեկ անձի մուտքավճարը կազմում է 1.000 ՀՀ դրամ։ Գումարի մեջ ներառվում է տարածքում զբոսանքը և թեյից կամ սուրճից օգտվելը։

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

գ. Ենոքավան, փող. 1/31

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Կանաչ տուն Վավերացված է

Գործընկեր Feb 2021-ից

Նամակագրություն
սկսած 20.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
սկսած
20.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}