info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

«Կանաչ տուն» հանգստյան գոտի

Ենոքավան համայնք 1, 31 փ

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Հանգստյան գոտու ստեղծման գաղափարը

Այսօր Հայաստանում հանգստյան գոտիների պակաս չկա, բայց իրականում դժվար է գտնել ընտանեկան հանգստի այնպիսի միջավայր, որտեղ կարող ես լիակատար ներդաշնակություն գտնել։ Մարդկանց մեծամասնությունը խաղաղվում է բնության մեջ, բայց այսօր բնության մեջ գործող հանգստյան գոտիների մեծ մասն ավելի շատ հակադրվում են բնությանը, քան ներդաշնակություն ստեղծում բնության հետ։

Անտառային միջավայրում հիմնելով «Կանաչ տուն» հանգստյան գոտին՝ մենք նպատակ ունեինք ձևավորելու այնպիսի հանգստի մշակույթ, որը մարդկանց կսովորեցներ հանգստանալ բնության մեջ՝ առանց վնասելու այն։ Նաև փորձել ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ և մշակույթը չեն հակադրվի բնությանը, այլ կզուգակցվեն միմյանց հետ։

Գիտակցելով մարդու, մշակույթի, բնության համար աճող տեխնոլոգիական վտանգները, ինչպես նաև՝ մշակույթի և բնության զուգակցման ցանկությունը, ես ընտանիքիս հետ ստեղծեցի հանգստյան գոտի՝ «Կանաչ տուն» ապրանքանիշով (Green house), որում «Կանաչը» խորհրդանշում է բնությունը, նոր կյանքի հույսը, «Տունը» խորհրդանշում է ընտանիքը, ընտանեկան ջերմությունը և հյուրընկալությունը, իսկ հանգստյան գոտու կարգախոսն է «Զգա՛ քեզ բնության մասնիկը»:

Հանգստյան գոտու գտնվելու վայրը

«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։ Մոտակայքում են գտնվում զբոսաշրջության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող Յելլ Էքսթրիմ Պարկ և «Լաստիվեր անապատ» զբոսաշրջային կենտրոնները, իսկ 30 կմ հեռավորության վրա գտնվում է 13-րդ դարի մշակութային կոթող «Մակարավանք» վանական համալիրը։

Հանգստյան գոտին Երևան քաղաքից գտնվում է 142 կմ, իսկ մարզկենտրոն Իջևանից 12 կմ հեռավորության վրա, որտեղ կարելի է հասնել Երևան-Իջևան M4 ավտոճանապարհով, իսկ Իջևան քաղաքից՝ դեպի հյուսիս-արևմուտք Ենոքավան համայնք տանող ասֆալտապատ ավտոճանապարհով։ Ենոքավան համայնքից հանգստյան գոտի կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ բոլոր տեսակի ավտոմեքենաներով, համայնքի կենտրոնական մասից հյուսիս-արևելյան ուղղությամբ հողածածկ ավտոճանապարհով 1,3 կմ անցնելուց հետո։ Հայաստանի մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա և Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից 2,5 ժամ հեռավորության վրա գտնվող «Կանաչ տունը» իսկական դրախտ է նրանց համար, ովքեր ցանկանում են համատեղել ընտանեկան ջերմ մթնոլորտն ու էկոլոգիական միջավայրը:

Կանաչ տունն առաջակում է գիշերակաց քոթեջներում կամ էկո տնակում: Նորաոճ, լոֆթ կահույքով կահավորված փայտե երեք քոթեջներից բացվում է բնության գեղեցիկ տեսարան, իսկ գիշերը խարույկի շուրջ մեր հյուրերը զմայլվում են հեռվում երևացող Իջևան համայնքի տեսարանով։ Դե իսկ տարածաշրջանում նմանը չունեցող թափանցիկ տանիքով փայտե էկո տնակը հանգստյան գոտու յուրահատուկ այցեքարտն է զբոսաշրջիկների, հատկապես՝ սիրահար զույգերի և ընկերների համար, ովքեր ցանկանում են միասին վայելել գիշերը աստղազարդ երկնքի տակ։

Ուշադրություն: Քոթեջներում և Էկո տնակում գիշերակացի արժեքները տարբերվում են ըստ աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի:

Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.

     Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:

 


ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 48 ժամ առաջ չեղարկելու դեպքում

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Հասանելի սենյակներ

{{Math.round(100 - ((i*room.discount)*100)/(i*room.price))}}%

{{room.title}}

  • close
  • close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
    close x{{ bed.count }}
{{type.price_html}}
{{total_rooms}}
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
{{total_price_html}}
{{paid_adults_bed}}
{{paid_children_bed}}
Ընդհանուր արժեքը: {{total_price_html}}
Վճարել հիմա {{pay_now_price_html}}
Ձեր ընտրած ամսաթվերով սենյակներն արդեն զբաղված են: Խնդրում ենք ընտրել այլ ամսաթվեր կամ փոփոխել որոնման չափորոշիչները:

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Ինտերնետ – Wifi
Խաղահրապարակ
Այգի
Հողաթափ
Մանկական ճոճանակ
Խաղադաշտ
Ճոճանակ
Անտառ
Էլեկտրական թեյնիկ

Ծառայությունները

Ռեստորան
Տրանսպորտային ծառայություններ
Տեսարան դեպի քաղաք
Լրացուցիչ մահճակալի հնարավորություն

Ինչ է ներառված

Նախաճաշ

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Կենդանիների մուտքը սենյակներ
Դրսից բերված սնունդ և խմիչք
Կողմնակի անձանց մուտքը 23:00-ից հետո

Տեսակը

Քոթեջ
Էկո տնակ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն
Հանգստյան գոտի

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ
Վճարային քարտի միջոցով

Covid-19 անվտանգության կանոններ

Սանիտարական նորմերի պահպանում Սանիտարական նորմերի պահպանում

Կանոններ

Մուտք
15:00
Ելք
12:00

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Երեխաների վերաբերյալ

Մինչև 4 տարեկան երեխաների համար մահճակալ չի տրամադրվում. նրանք կարող են գիշերել ծնողների հետ երկտեղ մահճակալի վրա կամ անվճար կտրամադրվի մանկական մահճակալ: Մինչև 4 տարեկան երեխաների կեցությունն անվճար է: Լրացուցիչ մահճակալի վրա 5 տարեկանից բարձր անձանց կեցության արժեքը 6000դրամ է՝ ներառյալ նախաճաշը:

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Չեղարկումը մինչև 24 ժամ առաջ կատարելու դեպքում որպես տուգանք կգանձվի ծառայության արժեքի 30%-ը: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 48 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Ուղղություն

Ենոքավան համայնք 1, 31 փ

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review

Կանաչ տուն Վավերացված է

Գործընկեր Feb 2021-ից

Նամակագրություն

Հարմարությունները

Ավտոկայանատեղ
Ինտերնետ – Wifi
Խաղահրապարակ
Այգի
Հողաթափ
Մանկական ճոճանակ
Խաղադաշտ
Ճոճանակ
Անտառ
Էլեկտրական թեյնիկ

Ծառայությունները

Ռեստորան
Տրանսպորտային ծառայություններ
Տեսարան դեպի քաղաք
Լրացուցիչ մահճակալի հնարավորություն

Ինչ է ներառված

Նախաճաշ

Ինչն է արգելված

Ծխել սենյակում
Կենդանիների մուտքը սենյակներ
Դրսից բերված սնունդ և խմիչք
Կողմնակի անձանց մուտքը 23:00-ից հետո

Տեսակը

Քոթեջ
Էկո տնակ

Գիշերակացի ձեվ

Հյուրատուն
Հանգստյան գոտի

Վճարելու կամ այլ գնում անելու հնարավորություն

Կանխիկ
Վճարային քարտի միջոցով

Covid-19 անվտանգության կանոններ

Սանիտարական նորմերի պահպանում Սանիտարական նորմերի պահպանում
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}