գ. Ենոքավան, փող. 1/31
2 Ժամ
Անհատական էքսկուրսիաներ
30 անձ
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։
Անտառային մաքուր միջավայրը, տավուշյան բնությունը և մեղմ կլիման հրաշալի հնարավորություն են ստեղծում այն անձանց համար, ովքեր ցանկանում են վայելել մաքուր օդը, քայլել անտառային արահետներով և այդ ամենը զուգակցել զանազան խոտաբույսեր, ծաղիկներ, մրգեր և հատապտուղներ հավաքելու հետ։
Հավաքչություն-քայլարշավ ծառայությունից կարող եք օգտվել մեր հմուտ աշխատակցի օգնությամբ, ով իր ամբողջ կյանքն ապրել է Ենոքավան գյուղում, տիրապետում է գյուղի և հանգստյան գոտու շրջակայքում գտնվող բոլոր արահետներին, ճանաչում է անտառային ծաղիկները։ Նա սիրով կուղեկցի ձեզ անտառային արահետներով, կօգնի հավաքել Ձեզ անհրաժեշտ ծաղիկները, որից հետո «Կանաչ տանը» Ձեզ սպասվում է հաճելի մթնոլորտ՝ անտառային խոտաբույսերից (ուրց կամ անանուխ) պատրաստված թեյի կամ սուրճի (ըստ նախասիրության) հյուրասիրությամբ։
Եկե՛ք միասին հավաքենք տավուշյան անտառային ծաղիկները. Ձնծաղիկ, подснежник (Galanthus), Անմոռուկ, незабудка, forget-me-not (Miosotis L.), Երիցուկ, ромашка (Matricaria), Մանուշակ, фиалка (Viola), Խատուտիկ, oдуванчик (Taraxacum)
Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՄԱՐՏ-ՀՈՒՆԻՍ
ԱՄԵՆ ՕՐ՝ 10։00 - 18։00
ՌՈՒՍԵՐԵՆ, ՀԱՅԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿ՝ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԳՈՏՈՒՑ
ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ 1-2 ԿՄ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Տեղաբնակ ուղեկցորդի ծառայություն
Թեյի կամ սուրճի հյուրասիրություն
Սնունդ և ջուր (կարող եք վերցնել Ձեզ հետ)
Հավաքչություն-քայլարշավին կարող են մասնակցել չափահաս անձինք (անձը հաստատող փաստաթղթի առկայությամբ), իսկ 6-17 տարեկան երեխաները՝ ծնողի (ծնողների) կամ խնամակալի ուղեկցությամբ և պատասխանատվությամբ։
Գինը ներառում է քայլարշավը տեղաբնակի ուղեկցությամբ, ինչպես նաև թեյի կամ սուրճի հյուրասիրությունը: Հավաքված ծաղիկները մնում են մասնակցին:
Մենք նաև կազմակերպում ենք հյուրերի դիմավորում Իջևան քաղաքում և ծառայության ավարտից հետո նրանց ուղեկցում, եթե հյուրերը չեն կարող ինքնուրույն հասնել մեզ մոտ։ Ծառայության արժեքը նվազագույնը 4 անձի դեպքում մեկ անձի համար կազմում է 1000 ՀՀ դրամ կամ 3500 ՀՀ դրամ մեկ անձի համար։
Մինչև 4 տարեկան երեխայի մասնակցությունն անվճար է, իսկ 4-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50 տոկոս զեղչ։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 4-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: