գ. Ենոքավան, փող. 1/31
Հետաքրքրված են: 0
10:00
2Ժ․
Տավուշի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 96 16-60-60 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Կանաչ տուն» հանգստյան գոտին գտնվում է զբոսաշրջային կենտրոն համարվող Ենոքավան համայնքի հյուսիս-արևմտյան կողմում՝ տավուշյան սաղարթախիտ անտառում։ Հանգստյան գոտու տարածքը գեղատեսիլ է` հարուստ տխլենի, կաղնի և տարբեր պտղատու ծառատեսակներով, ծաղիկներով ու դեղաբույսերով։
Մեր կողմից մատուցվող ծառայություններից է վարպետաց դասը, որի յուրահատկություններն են՝ փորձառու և բանիմաց խոհարարի վարպետությունը, պարզ և անմիջական շփումները, անտառային խաղաղ միջավայրը, մաքուր օդը, գեղեցիկ բնությունը և իհարկե՝ հասանելի գները։
Վարպետաց դասի ընթացքում մեր հյուրերը կստանան տեսական գիտելիքներ և տարբեր տեսակի ուտեստներ պատրաստելու համար գործնական հմտություններ։ Մենք օգտագործում ենք էկոլոգիապես մաքուր սնունդ և ըմպելիքներ, որոնք ձեռք ենք բերում հիմնականում տեղաբնակներից՝ այդ կերպ աջակցելով նրանց կենցաղային պայմանների զարգացմանը։ Հյուրերի ցանկությամբ և խոհարարի թույլտվությամբ նրանք կարող են իրենց ձեռքով պատրաստել ուտեստ կամ օգնել խոհարարին այն պատրաստելու համար։ Վարպետաց դասի ընթացքում մենք հյուրերին հյուրասիրում ենք անտառային խոտաբույսերից (ուրց կամ անանուխ) պատրաստված անուշաբույր թեյ կամ սուրճ (ըստ նախասիրության)։
Առաջարկում ենք մասնակցել գյուղական ավանդական ուտեստների պատրաստման վարպետաց դասին: Դրանցից յուրաքանչյուրն ունի պատրաստման իր առանձնահատկությունները, ծագումն ու պատմությունը: Այդ ուտեստներն են.
Հանգստյան գոտին առաջարկում է նաև այլ ծառայություններ.
Ծանոթացե՛ք մեր ծառայություններին նաև սոցիալական ցանցերում:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՄՏԵՍ
ԱՄԵՆ ՕՐ՝
10:00-18:00
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Ժամանց և ատրակցիոններ
Վարպետաց դասեր
Համտեսներ
Թեյի և սուրճի հյուրասիրություն
Կանխիկ
Ախտահանում
Սանիտարական նորմերի պահպանում
Գինը ներառում է վարպետաց դասը, պատրաստված ուտեստի համտեսը, ինչպես նաև թեյի, սուրճի հյուրասիրությունը:
Իհարկե, Ձեր ցանկությամբ և հավելյալ վճարի դիմաց «Կանաչ տանը» կարող է տրամադրվել նաև սնունդ (հաց, պանիր, կարագ, ձու, թթվասեր, կաթի սեր, բանջարեղեն, մրգեր, մսամթերք, հյութեր, խմիչքներ և այլն): Դրա արժեքը կախված է պատվիրված մթերքի տեսակից և քանակից։
Մենք նաև կազմակերպում ենք հյուրերի դիմավորում Իջևան քաղաքում և ծառայության ավարտից հետո նրանց ուղեկցում, եթե հյուրերը չեն կարող ինքնուրույն հասնել մեզ մոտ։
Մինչև 4 տարեկան երեխաների մասնակցությունն անվճար է, 4-10 տարեկանների համար՝ 50% զեղչ:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 5-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: