Շարամբեյան 10ա
1
1
Դիլիջան, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
«Օլդ Դիլի» հյուրատունը գտնվում է Հայաստանի Հանրապետության ամենագեղատեսիլ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում: Հյուրատունը կառուցված է քաղաքի կենտրոնում՝ Հին Դիլիջան Թուֆենկյան համալիրի հարևանությամբ՝ Շարամբեյան փողոցում: Այն փոքրիկ երկհարկանի տնակ է՝ 2-3 անձի համար նախատեսված: Առաջին հարկում հյուրասենյակ, խոհանոցային տարածք՝ բոլոր հարմարություններով և սանհանգույց է, իսկ երկրորդ հարկում՝ երկտեղանոց ննջասենյակ` պատշգամբով: Բոլոր անհրաժեշտ պարագաները զբոսաշրջիկների համար առկա են՝ սպիտակեղեն, սրբիչներ, սանհանգույցային պարագաները՝ օճառ, շամպուն, ատամի խոզանակ, ատամի մածուկ, հողաթափեր (բոլորը մեկանգամյա օգտագործման համար): Խոհանոցում առկա է սպասք և անհրաժեշտ բոլոր պարագաները՝ պատրաստման համար: Հյուրերի հանգիստն ավելի հարմարավետ դարձնելու համար տնակում առկա է հեռուստացույց՝ Յուքոմի ալիքներով, WiFi՝ բարձր արագությամբ: Առկա է նաև մշտական տաք-սառը ջուր, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ, իսկ հարկ եղած դեպքում տրամադրվում է նաև մանկական օրորոց, իսկ երրորդ անձի համար ավելացնում ենք մեկտեղանոց մահճակալ, որը ներառված է արժեքի մեջ:
Յուրաքանչյուր հյուրի ելքից հետո տնակը համապատասխան ստանդարտներով և նյութերով ախտահանվում է, երկարաժամկետ մնալու դեպքում՝ յուրաքանչյուր երրորդ օրը մաքրուհին տարածքը մաքրում է:
Սնունդը ներառված չէ արժեքի մեջ, իսկ այս պահին առհասարակ չենք տրամադրում: Տնակում առկա է խոհանոց, որտեղ հյուրը կարող է ինքնուրույն պատրաստել, հակառակ դեպքում մոտակայքում ունենք բավականին շատ ռեստորանային տարածքներ (Եսայան ռեստորան, Մաեստրո, Կճուճ, River House, Դիլիջանի հին գինետուն, Cafe #2, Քարահունջ և այլն):
Օլդ Դիլի տնակը մոտ է քաղաքային զբոսայգուն, քաղաքի ադմինիստրատիվ կենտրոնին, ամֆիթատրոնին: Մոտ են նաև Միմինո հուշարձանը, հնգաթև հուշարձանը, որը խորհրդանշում է ԽՍՀՄ-ի 50-ամյակը: Քաղաքին մոտ գտնվում են մի շարք վանական համալիրներ՝ Հաղարծին, Գոշավանք, Ջուխտակ վանք, Մաթոսավանք եկեղեցիները: Քաղաքից ոչ շատ հեռու Պարզ լիճն է՝ մի հրաշալի վայր է, որտեղ կարող եք վայելել ոչ միայն բնությունը, այլ նաև լիարժեք ժամանակ անց կացնել:
Տնակն ամբողջությամբ 9 տեսակ փայտից է կառուցված, սակայն հիմնական տեսակը սոճու փայտ է, որի բույրը տնակում ամենից շատն եք զգում: Այգում ունենք խորոված պատրաստելու համար մանղալ և տաղավար, որտեղ կարող եք վայելել Ձեր երեկոյան ժամերը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 72 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
24 ժամվա ընթացքում հաստատման էլ․ ծանուցում
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
Վճարման անդորրագիրը հեռախոսում
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Տներ
Խոհանոց
Wi-Fi ինտերնետ
Խորովածի պարագաներ
Հեռուստացույց
Արդուկ
Սառնարան
Վարսահարդարիչ
Կենդանիների մուտքը սենյակներ
Ծխել սենյակում
Մաքրման ծառայություններ
Մանկական մահճակալի անվճար տրամադրում
Կողմնակի հյուրերի այցը ցանկալի չէ:
Ներսում ծխելն արգելվում է՝ անվտանգության կանոններից ելնելով:
Յուրաքանչյուր հյուրի ելքից հետո տնակը համապատասխան ստանդարտներով և նյութերով ախտահանվում է, երկարաժամկետ մնալու դեպքում՝ յուրաքանչյուր երրորդ օրը մաքրուհին տարածքը մաքրում է:
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։ Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում): Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել հյուրանոց / հյուրատուն / հանգստի գոտի: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։ Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 72 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:
3 Առավելագույն հյուրերի քանակ
Ավելացնել զամբյուղ Ամրագրել հիմա