ք. Գյումրի
2 Օր
էքսկուրսիաներ
5 անձ
Շիրակի մարզ, ՀՀ
ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08 ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ
Եթե սիրում եք ֆոտոնկարներ անել, Ձեզ հետաքրքրում է ֆոտոնկարչության պատմությունը կամ ուղղակի ցանկանում եք նկարել կամ նկարվել Գյումրիում այնպես, ինչպես 19-րդ դարում, ապա այս էքսկուրսիան հենց Ձեզ համար է:
Գյումրին Շիրակի մարզկենտրոնն է և գտնվում է Հայաստանի հյուսիս արևմուտքում։ Տարածաշրջանը հիշատակվում է ուրարտական սեպագրերում, ամենահին պեղված գտածոները վերաբերվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ամենահին անվանումը Կումայրին է, որը գիտնականները կապում են կիմերների – շոումերների հետ։ Քաղաքն ունեցել է 4 անվանում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի։ Այս հետաքրքիր էքսկուրսիայի ընթացքում կզբոսնենք քաղաքի 19 դարի վերջում Ալեքսանդրապոլի շրջանում կառուցված կենտրոնում, կծանոթանանք այդ ժամանակ ձևավորված եզակի մշակույթին, պարծենկոտության և հումորի մշակույթի ձևավորման պատճառների մասին։ Տուրի տևողությունը 2 օր է։
Երկօրյա յուրօրինակ ֆոտո-էքսկուրսայի առանձնահատկությունները
Այս ֆոտոտուրը բացառիկ հնարավորություն է ոչ միայն ծանոթանալու Գյումրիի պատմությանը հիմնված հին լուսանկարների վրա, այլ ուսումնասիրել 19 դարում օգտագործվող ֆոտոտեխնոլոգիաները և, ուշադրություն, ինքներդ կպատրաստե՜ք մեկ լուսանկար այդ տեխնոլոգիաներից մեկի միջոցով։ Ֆոտոտուրի ընթացքում իր փորձով Ձեզ հետ կկիսվի հմուտ գյումրեցի զբոսավարը և 19-դարի ֆոտոտեխնոլոգիաներին տիրապետող ֆոտոնկարիչը: Ի դեպ, այդ հմտությանը տիրապետում է աշխարհում ընդհամենը 3 մասնագետ, որոնցից մեկը նույնպես գյումրեցի է։
Ի՞նչ է ցիանոտիպիան (19-րդ դարի լուսանկարչական ոճ)։
Այն լուսանկարչական անարծաթ տեխնոլոգիա է, որը ստացվում է կոնտակտային տպագրության միջոցով՝ նեգատիվը կիպ ամրացվում է նախապես պատրաստած ֆոտոթղթին և լուսավորվում ուլտրամանուշակագույն լույսով։ Արդյունքում ստացվում են կապույտ երանգներով լուսանկարներ։ |
Էքսկուրսիայի ընթացքում Դուք.
Երևանից Գյումրի կարող եք ժամանել գնացքով կամ օգտվել ուղևորափոխադրման շահավետ առաջարկից։
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ
ՀԱՅԵՐԵՆ, ՌՈՒՍԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ
ՄԵԿՆԱՐԿԻ ՎԱՅՐԸ՝ ԳՅՈՒՄՐԻ
ՄԵԾ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԵՂՉԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։
Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:
Էքսկուրսավարի ծառայություն
Լուսանկարը ստանալու բոլոր նյութերը
Գիշերակաց և սնունդ
Կառուցվել են 1926թ․ երկրաշարժից անոթևան մնացածների համար և ունեն իրենց ճարտարապետական առանձնահատկությունները։
Ալեքպոլյան շրջանի ամենաշքեղ շենքերից մեկը։
Հենց այստեղ է գտնվում հրաշագործ սրբապատկերը, որը, ըստ ավանդության, պատկանում է Ղուկաս ավետարանչի վրձնին։
Այս էկլեկտիկ բայց գեղեցիկ հրապարակը մարմնավորում է Գյումրիի պատմությունը։
Քաղաքի ամենագեղեցիկ եկեղեցին, Անիի Մայր տաճարի նմանակը։
Շատ բաներ առաջին անգամ Հայաստանում եղել են այս փողոցում։
Այս փողոցի վրա են նկարահանվել 4 հայկական հայտնի ֆիլմերը։ Փողոցին մոտ է գտնվում տարածաշրջանում գործող ամենահին գարեջրի գօրծարաններից մեկը։
Ոչ միայն հոյակերտ շենք, այլ նաև Հայկական լրջագույն կրթօջախ։
Կարո՞ղ է արդյոք օճիտ տրված շենքը դառնալ քաղաքապետարան։ Գյումրիում ամեն ինչ հնարավոր է․․․
Այս այգին կառուցվել է մի կնոջ նախաձեռնությամբ և նրա հանգանակությամբ։
Սա Հայաստանի ամենահին մասնագիտացված թատրոնի շենքն է։ Այստեղ է 1912 թ-ին առաջին անգամ օպերա բեմադրվել:
Ռուսական մատուռ, ռուսական գերեզմանատան մոտ։ Այստեղ են թաղված ռուս-թուրքական պատերազմներում նահատակված զինվորները։
Ալեքսանդրոպոլյան ամրոցի դիտակետերից մեկը, որը այսօր դարձել է հետաքրքիր համերգասրահ։
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։
Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):
Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 5-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։
Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։
Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):
Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։
Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:
Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: