9 Ժամ
Անհատական էքսկուրսիաներ
19 անձ
Շիրակի մարզ, ՀՀ
Այս շրջագայության ընթացքում դուք կվերադառնաք հին ժամանակներ և ականատես կլինեք Հայաստանի փառահեղ անցյալին: Դուք կուղևորվեք Գյումրի՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը և ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այստեղ հնարավորություն կունենաք զբոսնել քաղաքի կենտրոնով և այցելել քաղաքի երկու հայտնի եկեղեցիներ։ Կայցելեք 1984 թ.-ին Ձիթողցյանների ընտանիքի տանը հիմնադրված թանգարան, որտեղ ցուցադրված են 19-րդ դարի Գյումրի քաղաքի քաղաքային կյանքի տարրերը: Այնուհետև կուղևորվեք Սև բերդ՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կառուցված ամրոց, որը մինչև օրս ծառայում է որպես ռազմակայան:
Հիմնական վայրեր՝
Սև բերդ - Սև բերդ, հուշարձանը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այն քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է։ Առաջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XIX դարի երկրորդ կեսին՝ մոտ 1875 թվականին։ Հետագայում՝ 1900 թվականին Սև «ղուլի» տակ պեղումներ է կատարել գերմանացի հնագետ Գեոսները, 1907-1908 թվականներին՝ Խառատյանցը։
Պլպլան ժամ - Սուրբ Միքայել հրեշտակապետ ռուսական ուղղափառ եկեղեցի, ներկայիս Գորկու զբոսայգու շրջակայքում՝ «Պատվո Բլուր» հարթակում։ Ժամատունը կառուցվել է տեղական սև սրբատաշ քարով։ «Պլպլան ժամ» է կոչվում շողշողացող թիթեղյա գմբեթի պատճառով։ Եկեղեցին օծվել է 1886 թվականին Վրաստանի հույն-ռուսական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Պողոսի կողմից։ 1920 թվականին խորհրդային կարգերի հաստատումից հետո ժամատունը փակվել է։ 1980-ականներին ծառայել որպես հայ-ռուսական բարեկամության թանգարան։ 1988 թվականի երկրաշարժից կառույցը վնասվել է և ոչնչացել են ցուցադրության նմուշները։ 1997թվականին ժամատունը դարձել է Սուրբ Միքայել հրեշտակապետի անվամբ ռուսական ուղղափառ եկեղեցի։
Վարդանանց հրապարակ - Վարդանանց հրապարակը Գյումրիի կենտրոնական հրապարակն է։ Ունի յուրահատուկ ուղղանկյուն կառուցվածք՝ գտնվում է 8 ճանապարհների խաչմերուկում։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի։
Աբովյան փողոց - 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլի` ներկայիս Գյումրիի դեմքը Ալեքսանդրովսկի փողոցն էր, որն այժմ կոչվում է Աբովյան: Այն սկիզբ է առնում «Սլաբոդկա» թաղամասից և ձգվում մինչեւ «Ձորի թաղ»: Ալեքսանդրապոլցիների համար պատվի ու հարստության չափանիշ էր այս փողոցում տուն ունենալը: Քաղաքի մեծահարուստները ձգտում էին այստեղ կառուցել իրենց առանձնատները: Մեծահարուստ Ղունկիենց Ղունկի աղայի առանձնատներից մեկը 1878 թ. կառուցվել է Ալեքսանդրովսկի փողոցում, հետո այդ շենքը զբաղեցրել է քաղաքի դատախազությունը: 1988 թ. երկրաշարժից շենքի մի մասը քանդվել է:
Դեղատան և հին վարսավիրանոցի շենք - Գյումրիի ամենահին վարսավիրանոցն ու դեղատունը քաղաքի պատմության խորհրդանշական մասունքներն են: Վարսավիրանոցը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերին և պահպանում է անցյալի հմայքը հին աթոռներով ու ցուցանակներով։ Կան էլեկտրական մազ կտրող սարքեր, որոնք օգտագործվում են 45 տարուց ավել։ Այդ ժամանակվանից ի վեր շենքը պահպանել է իր ռետրո միջավայրը: Վարսավիրանոցը դարձել է քաղաքի կարևոր մշակութային տեսարժան վայր և հայտնի է ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում, ովքեր փնտրում են հարդարման յուրահատուկ վայր:
Ձիթողցոնց թանգարան -Ձիթողցյանների նշանավոր տունը կառուցվել է 1872 թվականին արևմտյան հայկական Ձիթող գյուղից Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաք գաղթած չորս եղբայրների կողմից։ Այն կառուցված է Շիրակի հանրահայտ կարմիր տուֆ քարով։ Տուն-թանգարանը ներկայացնում է Ալեքսանդրապոլի հասարակական կյանքի առանձնահատկությունների հավաքածու՝ 19-րդ դարից մինչև 1920-ական թթ.։ Այն նաև առանձնացնում է քաղաքի մշակութային, ճարտարապետական և կրոնական կողմերը:
Շրջայցի վերջում դուք հնարավորություն ունեք լուսանկարվելու հայկական ավանդական տարազներով: Զանան կենտրոնում դուք կարող եք ձեռք բերել անմոռանալի հիշողությունները՝ հայկական ազգային հագուստով: Այս կանգառը կամընտիր է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը:
ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ
Ամբողջական գումարի ետվերադարձ 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Էքսկուրսիան հնարավոր է կազմակերպել ամեն երեք. - կիր. ՝ 09:00 - 13:00
ԱՄՐԱԳՐՈՒՄ
Գնեք այս ծառայությունը կամ ամրագրեք այն՝ վճարելով գումարի 30 %-ը
Էքսկուրսավարի ծառայություն (եթե ընտրված է)
Շշալցված ջուր
Wi-Fi ինտերնետ տրանսպորտում
Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից (վայր)
Ճանապարհատրանսպորտային պատահարներից ապահովագրություն
Ճաշ (եթե ընտրված է)
Մուտքի տոմս (եթե ընտրված է)
Հարմարավետ տրանսպորտային միջոցներ (օդորակիչով) և բարձրակարգ վարորդներ
Էքսկուրսիայի կանգառների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն՝ թվային կամ թղթային տարբերակով
Հարկեր
Ալկոհոլային խմիչքներ
Աուդիոգիդ
Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով ամբողջ գումարի 30 %-ը: Ամրագրման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք ծառայությունը մատուցելուց 24 ժամ առաջ՝ առցանց կայքի միջոցով կամ կանխիկ / անկանխիկ տարբերակով` կազմակերպության գրասենյակում։ Որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է պահանջել այլ չափի կանխավճար և վճարման ժամկետներ, որը նախապես համաձայնեցվում է Ձեզ հետ:
Ծառայության մատուցման ամսաթիվը փոփոխելու դեպքում որևէ գումար չի գանձվում այն դեպքում, երբ այդ մասին կազմակերպությանը տեղեկացնում եք ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ, իսկ ավելի ուշ տեղեկացնելու դեպքում գանձվում է ամբողջ արժեքի 10%-ի չափով տուգանք: Ծառայության ուղղությունը կամ տեսակը փոփոխել հնարավոր է միայն ծառայությունը մատուցելուց առնվազն 24 ժամ առաջ: Այս դեպքում կատարվում է վերջնահաշվարկ, և հնարավորության դեպքում միայն կատարվում են համապատասխան փոփոխությունները:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում կազմակերպությունն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղարկել հաստատված գնումը: Կազմակերպության կողմից չեղարկելու դեպքում Ձեզ առաջարկվում է համարժեք այլ ծառայություն: Առանց որևէ տույժի գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 24 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց զգուշացման չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։
Անհատական (պատվերով) էքսկուրսիաների դեպքում անվճար մասնակցել կարող են 0-3 տարեկան երեխաները/ մանուկները: Կախված ավտոմեքենայի տեսակից և հյուրերի քանակից՝ էքսկուրսիային անվճար մասնակցող երեխաների քանակը կարող է փոփոխվել: Խնդրում ենք նախապես կապ հաստատել կազմակերպության հետ:
Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով: