info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Լեռնադահուկային երթուղի՝ Արագածի Հյուսիսային գագաթ (4090մ)

ք․ Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

10 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

էքսկուրսիաներ

Խմբի քանակ

10 անձ

Ուղղություն

Շիրակի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Արագած լեռան հյուսիսային գագաթը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում: Այն բարձրությամբ առաջինն է 4090 մ: Լեռն ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Ամենամոտ բնակավայրը համարվում է Գեղաձորը, որտեղից սկսվում է դահուկային երթուղինԱռավոտյան վաղ նախաճաշից հետո կարելի է մեկնել: Սովորաբար Հյուսիսային գագաթ դահուկներով երթուղին տևում է 8-10 ժամ (վերելքն ու վայրէջքը միասին): Գյուղից վերցնում եք մեքենա (Jeep) որից հետո էլ սկսում եք դահուկային երթուղին՝ ակնկալելով թեթև, երկար վայրէջք, փափուկ ձյուն և գեղեցիկ տեսարաններ: Տեղանքը հիմնականում առատ է փոշի ձյան առկայությամբ:

Արագած լեռնազանգված

Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը՝ 4090մ: Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան և չորս գագաթ:

  • Ամենաբարձրը՝ հյուսիսայինն է -4090մ
  • Երկրորդը՝ արևմտյանն է - 3995.3 մ
  • Երրորդը՝ արևելյանն է - 3908.2 մ
  • Չորորդը՝ հարավայինն է - 3887.8 մ։

Կենդանական աշխարհի մասին

Արագած լեռան լանջերին, կենդանիներն իրենց ձմեռային հանգիստն են վայելում ընդհատակում՝ ձյան հաստ շերտերի տակ: Հայաստանյան դահուկային գրեթե բոլոր երթուղիներն անցնելիս հնարավոր է տեսնել կենդանիների ոտնահետքեր ավելի հաճախ, քան հենց իրենց : Սակայն չի բացառվում հանդիպել գայլի , աղվեսի, վայրի նապաստակի և գյուղամերձ տարածքներում արձակ շների: Հայաստանում ձմեռն անցկացնող թռչունները նույնպես քիչ են հանդիպում:

Անվտանգության մասին

Գեղաձոր գյուղից մինչև Արագած լեռան հյուսիսային գագաթ Ucom և Viva Cell-Mts հեռախոսային կապերը գրեթե միշտ հասանելի են: Դժբախտ պատահարի դեպքում Հայաստանում գործում է 911 փրկարար ծառայությունը: ;

Երթուղու տեխնիկական պարամետրերը

  • Լավագույն ժամանակը՝ փետրվարից-մայիս
  • Քայլքի երկարությունը 22 կմ
  • Քայլքի տևողությունը 10 ժամ
  • Բարձրությունը ծովի մակարդակից 2200-3890-մ
  • Լավագույն ըմպելիքը՝ տաք թեյ։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ

10 % ԶԵՂՉ ԽԱՆՈՒԹՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Ուղեկցորդ-էքսկուրսավարի ծառայություն

Տեղափոխում Երևանից կամ Գյումրիից

Լեռնային դահուկների տրամադրում/վարձակալություն

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Արշավներ
Էքստրեմալ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48 ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Խորհուրդներ

Անպայման շշալցված ջուր վերցրեք ձեզ հետ:

Ո՞վքեր կարող են մասնակցել էքսկուրսիային։

Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք․ Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 94.000դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 00:00 - 00:00
Երեքշաբթի 00:00 - 00:00
Չորեքշաբթի 00:00 - 00:00
Հինգշաբթի 00:00 - 00:00
Ուրբաթ 00:00 - 00:00
Շաբաթ 00:00 - 00:00
Կիրակի 00:00 - 00:00
սկսած
94.000դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}