info@bidfortrip.com (+374) 55 68-28-08

Lեռնահեծանվային երթուղի` Գեղաձոր-Արագած լեռան Հյուսիսային լիճ (3450մ)

ք․ Գյումրի

Գնահատված ըստ 0 կարծիքի
0/5
0% հյուրերի գոհունակություն

Տևողություն

6 Ժամ

էքսկուրսիայի տեսակ

էքսկուրսիաներ

Խմբի քանակ

19 անձ

Ուղղություն

Շիրակի մարզ, ՀՀ

Հակիրճ նկարագրություն

ԱՄՐԱԳՐԵՔ ԱՅՍ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՑԱՆՑ ԿԱՄ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ +374 55 68-28-08  ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՈՎ

Արագած լեռը, որի Հյուսիսային լիճը մեր այսօրվա նպատակակետն է, գտնվում է ՀՀ Շիրակի և Արագածոտնի մարզերի սահմանագծում: Դուք այս երթուղին անցնելու եք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղից: Մեծ մասամբ տեղացիներն ու զբոսաշրջիկները Արագած լեռ են բարձրանում Քարի լճի կողմից՝ հարավից: Լեռնահեծանվային երթուղին գծանշված է Գեղաձոր գյուղի խաչմերուկից (1-2կմ ասֆալտապատ ճանապարհով), որը կազդարարի երթուղու սկիզբը: Գյուղից մինչև Արագած լեռան ստորոտը կվարեք հողաքարային և խճաքարային ճանապարհով: Գարնանն ու ամռանը այս երթուղին հոյակապ վայր է ակտիվ հանգստը նախընտրողների համար: Արագած լեռան լանջերը չափազանց հարուստ են հրաբխային քարերով, որոնք կարծես թե նկարագրում են լեռան բնավորությունը: Հողաքարային ճանապարհն իվեր բարձրանալով՝ 3010մ բարձրության վրա գտնվող հարթավայրային լճի մոտակայքում լեռնահեծանվային երթուղին ավարտվում է: Հարթավայրային, բյուրեղյա մաքրությամբ լճի հարևանությամբ Արագած լեռն է: Սակայն երթուղին (ոտքի) շարունակվում է մինչև Հյուսիսային լիճ (3450մ) և ավարտվում այնտեղ:

Արագած լեռնազանգված

Արագած լեռը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը՝ 4090մ: Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն: Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան և չորս գագաթ:

  • Ամենաբարձրը՝ հյուսիսայինն է -4090մ
  • Երկրորդը՝ արևմտյանն է - 3995.3 մ
  • Երրորդը՝ արևելյանն է - 3908.2 մ
  • Չորորդը՝ հարավայինն է - 3887,8 մ։

Արագածի խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։

Ավանդազրույց

«Արագած» անվանումը, ըստ ավանդության, ծագել է «Արա» անունից և «գահ» բառից: Ասել է թե՝ Արագածը Արայի գահն է (խոսքը Հայոց թագավոր Արա Գեղեցիկի մասին է)։

Կենդանական աշխարհի մասին

Կենդանիներն այստեղ պասիվ են՝խիստ եղանակային պայմաններից ելնելով: Արագածի կենդանական աշխարհի ներկայացուցիչներն են արջը, գայլը, աղվեսը, ճագարամուկը, նապաստակը, մողեսները, մասամբ՝ կրիաներն ու օձերը, շատ են թռչունները:

Անվտանգության մասին

Գեղաձոր գյուղից մինչև Արագած լեռան հյուսիսային գագաթ Ucom և Viva Cell-Mts հեռախոսային կապերը գրեթե միշտ հասանելի են: Դժբախտ պատահարի դեպքում Հայաստանում գործում է 911 փրկարար ծառայությունը: ;

Երթուղու տեխնիկական պարամետրերը

  • Լավագույն ժամանակը՝ փետրվարից-ապրիլ
  • Քայլքի երկարությունը 24 կմ
  • Քայլքի տևողությունը 5-6 ժամ
  • Բարձրությունը ծովի մակարդակից 2232-3010-3454մ
  • Լավագույն ըմպելիքը՝ տաք թեյ։

ԱՆՎՃԱՐ ՉԵՂԱՐԿՈՒՄ

ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ ԱՄՐԱԳՐՈՒՄ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈՄՍ

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

ԸՍՏ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ

ՀԱՅԵՐԵՆ, ԱՆԳԼԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

ԵՐԵՎԱՆ, ԳՅՈՒՄՐԻ

10 % ԶԵՂՉ ԽԱՆՈՒԹՈՒՄ


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Տվյալ ծառայության գնումը/ամրագրումը ՀԱՍՏԱՏՈՒՄՈՎ է։ Ձեր կողմից կատարված գնումից/ամրագրումից հետո` առավելագույնը 24 ժամվա ընթացքում, Դուք կստանաք այն հաստատող կամ չհաստատող նամակ։

  • Ամբողջական գնման դեպքում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն ծառայության ամբողջական արժեքի չափով ֆինանսական միջոցներ։
  • Ամրագրման վաուչերի գնման պարագայում գնումը ձևակերպելուց և հարթակի կողմից հաստատման նամակը ստանալուց մի քանի րոպե հետո Ձեր բանկային քարտից/դրամապանակից կգանձվեն վաուչերի արժեքի չափով ֆինանսական միջոցներ։

Ուշադրություն։ Ամրագրման վաուչերի գնման ժամանակ Ձեր կողմից մուտքագրված բանկային քարտը/դրամապանակը կցվում է բանկին և պահվում է գաղտնի։ Ծառայությունը չեղարկելիս անվճար չեղարկման ժամկետների խախտման կամ առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում Կոորդինատորն (հարթակը) իրավունք ունի կցված քարտից/դրամապանակից գանձել համապատասխան տույժի չափով ֆինանսական միջոցներ:

Ինչ կստանաք

Ուղեկցորդ-էքսկուրսավարի ծառայություն

Տեղափոխում Երևանից կամ Գյումրիից

Լեռնային հեծանիվների տրամադրում

Թեմատիկ ճանապարհորդություն

Պատմամշակութային
Բնություն և արկածային
Արշավներ
Էքստրեմալ

Ամբողջական նկարագրություն և անհրաժեշտ տեղեկատվություն

Գնման քաղաքականություն

Դուք կարող եք այս ծառայությունը գնել ամբողջությամբ կամ ամրագրել այն՝ վճարելով չնչին գումար (ամրագրման վաուչեր): Ամրագրման վաուչերի գնման դեպքում Դուք Ձեր ընտրած ծառայության արժեքի մնացած մասը վճարում եք տեղում՝ ծառայությունը մատուցելուց առաջ։

Խնդրում ենք ուշադիր կարդալ ծառայության մասին տեղեկատվությունը և, անհրաժեշտության դեպքում, Ձեզ հետ ունենալ անձը հաստատող կամ այլ փաստաթղթեր (վարորդական իրավունք) և կրել համապատասխան հագուստ (եթե նշված է ծառայության էջում):

Գնումը կամ ամրագրումը խնդրում ենք կատարել Ձեր նախընտրած օրվանից առնվազն 48 ժամ առաջ։ Դրանից հետո արված ամրագրումների դեպքում ծառայությունների մատուցման կազմակերպման ժամանակ հնարավոր է առաջանան բարդություններ, իսկ այդ ընթացքում ամրագրված ծառայության գումարը ենթակա չէ վերադարձի, եթե այլ բան նախատեսված չէ չեղարկման քաղաքականությունում։ Այս ծառայության համար նվազագույն մասնակիցների քանակը 3-ն է։ Ձեր կողմից գնված ծառայության վերջնական հաստատումը կամ չհաստատումը Դուք կստանաք էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։ Խնդրում ենք ուշադիր լինել և միայն վերջնական հաստատման դեպքում ժամանել ծառայության մատուցման վայր/ գրասենյակ: Եթե գնումը կատարել եք ծառայության մատուցման օրվանից ավելի քան 10 օր առաջ, ապա հաստատման կամ չհաստատման նամակը Ձեզ կուղարկվի ծառայության մատուցման օրվանից 72 ժամ շուտ։

Ուշադրություն: Ամրագրման վաուչերը նախատեսված է Ձեր կողմից գնված ծառայությունից միայն մեկ անգամ օգտվելու համար։

Ծառայությունից օգտվելու համար թե՛ ամբողջական, թե՛ ամրագրման վաուչերի գնման դեպքում անհրաժեշտ է ներկայացնել գնման անդորրագիրն էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով (QR կոդ):

Չեղարկման քաղաքականություն

Դուք միայն ամբողջական գնման դեպքում կարող եք կատարել չեղարկում։ Ամրագրման վաուչերի չեղարկման պարագայում ամրագրման վաուչերի գումարը ետ չի վերադարձվում, սակայն այն կարող է օգտագործվել այլ օրվա կամ այլ ծառայության գնման համար։

Առանց որևէ տույժի ամբողջական գնումը չեղարկելը հնարավոր է առնվազն 48ժամ առաջ: Դրանից հետո գնելու, չեղարկելու, ինչպես նաև առանց ծառայությունը մատուցողի համաձայնության չներկայանալու դեպքում ծառայության ամբողջ արժեքը վերադարձի ենթակա չէ: Ամսաթվի փոփոխումը հնարավոր կլինի կատարել միայն ծառայության մատուցման առաջին օրվանից առնվազն 24 ժամ առաջ, գործընկերոջ համաձայնությամբ և ըստ այդ օրերի հասանելիության:

Գումարի ետվերադարձի և դրա հետ կապված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն Դուք կարող եք գտնել Հրապարակային պայմանագրում։

Խորհուրդներ

Անպայման շշալցված ջուր վերցրեք ձեզ հետ:

Ո՞վքեր կարող են մասնակցել էքսկուրսիային։

Այս էքսկուրսիային մասնակցելու համար տարիքային կամ այլ սահմանափակումներ չկան։

COVID-19 անվտանգության կանոններ

Մենք խստորեն հետևում ենք ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված համաճարակային կանոններին: Խնդրում ենք ներկայանալ դիմակներով և անհատական ախտահանիչ նյութերով:

Քարտեզ

ք․ Գյումրի

Մեկնաբանություններ

0/5
Գնահատված
Ըստ 0 մեկնաբանություն
Գերազանց
0
Շատ լավ
0
Լավ
0
Վատ
0
Շատ վատ
0
Մեկնաբանություններ դեռևս չկան
You must log in to write review
սկսած 62.500դ

{{ type.display_price }}

{{type.desc}}

Ձեռք բերեք:

({{type.price_type}})
{{type.price_html}}
({{type.price_type}})
{{ type.price }}%
{{ formatMoney(type.price) }}
  • {{total_price_html}}
  • {{pay_now_price_html}}
Երկուշաբթի 00:00 - 00:00
Երեքշաբթի 00:00 - 00:00
Չորեքշաբթի 00:00 - 00:00
Հինգշաբթի 00:00 - 00:00
Ուրբաթ 00:00 - 00:00
Շաբաթ 00:00 - 00:00
Կիրակի 00:00 - 00:00
սկսած
62.500դ
0 Կարծիք
Նամակներ {{unread_count}}
Կապ: {{currentConversation.display_name}}
{{chat.display_name ? chat.display_name[0] : ''}}

{{chat.display_name}}

You: {{chat.last_message.content}}

{{chat.unread_count }}